Կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը կարիերայում առաջին անգամ խաղալու է արտասահմանում: VNews-ին հայտնի դարձավ, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հետ: Կիպրոսյան ակումբին Քարտաշյանը միանալու է արձակուրդից հետո՝ 2 շաբաթից: Հենց այդ ժամանակ էլ կկայանա նրա բուժզննումը:
«Օլիմպիակոսը» Կիպրոսի եռակի չեմպիոն է: Նախորդ առաջնությունում Նիկոսիան ներկայացնող թիմը գրավել է 9-րդ տեղը:
Քարտաշյանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմում 108 խաղ է անցկացրել և 3 տիտղոս նվաճել: Նախորդ մրցաշրջանը պաշտպանն անցկացրել է «Սևանի» և «Նոայի» կազմում:
Հայաստանի հավաքականում Արթուրը 1 խաղ է անցկացրել և խփել 1 գոլ: