Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր»՝ հաղորդում է «ներաձուրիների» պաշտոնական կայքը։
Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Մխիթարյանը տարեկան կվաստակի 4,5 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ռոմայի» գույները պաշտպանում էր 2019 թվականից: 2021/22 մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Մայիսի 25-ին Մխիթարյանը «Ռոմայի» հետ հաղթեց Կոնֆերենցիաների լիգան՝ նվաճելով իր մարզական կարիերայում երկրորդ եվրագավաթը (առաջինը՝ ՄՅՈՒ-ի հետ, Եվրոպա լիգա)։