Ա Սերիա, 33-րդ տուր
«Նապոլի» 1-1 «Ռոմա»
Գոլերը՝ 1-0՝ Ինսինյե 11՛, 1-1՝ Էլ Շարավի՝ 90+1
Հեռացում՝ Ֆուսատո 80՛, «Ռոմա» (պահեստային դարպասապահ)
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբում և մասնակցեց հանդիպման մնացած մասին:
«Նապոլին» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է (67 միավոր), «Ռոման» 5-րդն է (58):
Հաջորդ տուրում նեապոլիտանական թիմը հյուր է գնալու «Էմպոլիին»,«գայլերն» արտագնա խաղում ուժերը չափելու են «Ինտերի» հետ: