Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ռուսաստանում միջազգային մրցաշարի կմասնակցի - VNews
Բաժիններ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ռուսաստանում միջազգային մրցաշարի կմասնակցի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը  Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ):

Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ այս անգամ հնարավորություն են տվել նաեւ երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար:

Կուրղինյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի 2018 թվականի կարևորագույն առաջնություններին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 2-րդ)

Հայաստանի հավաքականի 2 նախկին ֆուտբոլիստ տեղ է գտել «Զենիթի» ներկայացրած խորհրդանշական հավաքականում

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Ազատ ոճային ըմբիշների կազմը առաջին վարկանիշային մրցաշարի համար

Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Մարզպետ Գալստյանը կիսաեզրափակիչում են

ԵԱ. Պայքարը սկսում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը

Գևորգ Մխեյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել

ԵԱ. Ջաբուրյանը հաղթականով մեկնարկեց, Հովսեփյանն ու Ավագյանը պարտվեցին

Եվրոպայի առաջնություն. Ֆրանգուլյանն ու Մխեյանը պարտվեցին (լուսանկարներ)

Եվրոպայի առաջնություն. 5 ազատ ոճային սկսում է պայքարը

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Թախթիի գավաթին կմասնակցի ազատ ոճային 16 ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն. բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները

Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում