fbpx

Ազգային հավաքականի թեժ ամիսը, ջախջախում թուրքերից և Կամո Հովհաննիսյանի գոլը (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը կրկին հագեցած էր հայկական ֆուտբոլին վերաբերող անցուդարձով: Իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, բայց տեղեկություններն այսպես, թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին:

Հոկտեմբերի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եվրո-2018»-ի ընտրական փուլ, 3-րդ խումբ, 2-րդ տուր. Թուրքիայի Մ-17 4-0 Հայաստանի Մ-17. հանդիպումը կայացել է Չեխիայի Սվիտավի քաղաքում: Տիգրան Առաքելյանի սաները մեկնարկային տուրում էլ 0-7 հաշվով զիջել էին Չեխիայի հասակակից թիմին:

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ նահանջել է 7 տեղով: Լավագույն եռյակում են համապատասխանաբար Գերմանիան, Բրազիլիան և Պորտուգալիան:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ: Մինչ այդ էլ հայտնի էր, որ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 9-ին կրկին Երևանում ընկերական հանդիպման շրջանակներում մրցելու է Բելառուսի հավաքականի հետ: Երկու խաղերն էլ մեկնարկելու են 18:00-ին:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր. «Գոմել» 0-1 «Տորպեդո-Բելազ». հաղթական գոլը 48-րդ րոպեին խփել է Կամո Հովհաննիսյանը: Նա և Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: «Տորպեդո-Բելազը» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Գևորգ Ղազարյան. «Դեռևս մարզվում եմ անհատական ծրագրով: Սեպտեմբերի 21-ին նորից բուժզննում եմ անցել Գերմանիայում, և ոտքիս վիճակը գնահատվել է բավարար: Կազմվել է նոր ծրագիր մինչև նոյեմբերի սկիզբ, այն հույսով, որ կսկսեմ մարզվել հիմնական կազմի հետ որոշ սահմանափակումներով, նաև շարունակելով անհատական մարզումները: Եվս մեկ բուժզննում կլինի նոյեմբերի վերջին, որից հետո, հուսամ, ամբողջովին պատրաստ կլինեմ խաղալուն»:

Կիպրոսի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր. «ՆԵԱ Սալամիս» 0-0 «Էթնիկոս». Տարոն Ոսկանյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Դավիթ Մանոյանը փոխարինման է մտել 54-րդ րոպեին: «ՆԵԱ Սալամիսը» 14 թիմերի պայքարում կիսում է 11-12-րդ հորիզոնականները:

Հայաստանի Առաջին խմբի առաջնություն, 8-րդ տուր. «Արցախ» 3-0 «Շիրակ-2». դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Կարեն Հարությունյանը, Գոռ Մկրտումյանը և Գրիգոր Աղեկյանը:

«Ալաշկերտ-2» 1-3 «Լոռի». Վանաձորը ներկայացնող թիմից դուբլ է ձևակերպել Տեի Տինգա Կոֆին, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավել է Դավիթ Ասլանյանը: Տանտերերից միակ պատասխան գնդակը խփել է Ախմեդ Ջինդոյանը:

«Գանձասար-Կապան-2» 0-5 «Արարատ-2». արարատցիներից դուբլ է ձևակերպել Դավիթ Մինասյանը, մեկական անգամ գոլի հեղինակ են դարձել Ռուսլան Ավագյանը, Միքայել Առուստամյանն ու Էրիկ Նազարյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

3 ֆուտբոլիստ հեռացավ «Լոռիից»

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

«Արցախն» անվանափոխվել է և նոր անվանմամբ կմասնակցի 2019/20թթ․ առաջնությանը

«Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իսպանիայից

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Գևորգ Ղազարյանի ծառայությունները առաջարկվում են մի շարք ղազախական ակումբների

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

«Ժետիսու» – «Օրդաբասի». Կամո Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանի և Գրիգոր Աղեկյանի թիմերի մրցավեճում հաջողության հասավ «Դնյապրոն»