fbpx
Բաժիններ

Ալեքսեյ Երյոմենկոյի ձախողված ծրագիրն ու թիմի նոր «շունչն» Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում ակումբների ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:

Վարդան Բիչախչյանի թիմը Հայաստանում ունի ամենակարճ պահեստայինների նստարանը. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

1. «Փյունիկը» 26-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (+4=5-6, 16-20), ինչը հնարավոր միավորների 37,7 տոկոսն է: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ փյունիկցիները զգալիորեն վատթարացրել են ցուցանիշները:

Փյունիկցիներն ընթացիկ առաջնությունում 9 միավոր պակաս վաստակեցին, 3 հաղթանակ պակաս տոնեցին, փոխարենը 3 պարտություն ավելին կրեցին: «Փյունիկը» 2 գոլ պակաս խփեց, 10 գնդակ ավելին բաց թողեց: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 15-րդ տուրից հետո «Փյունիկը» 26 միավորով (+7=5-3, 18-10) 3-րդ տեղում էր՝ ընդամենը  2 միավորով հետ մնալով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակից»:

2. Առաջնության մասնակիցներից «Փյունիկը» միակն էր, որում աշնանային հատվածում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Առաջնության մեկնարկային խաղում, ինչպես նաև 12-15-րդ տուրերում «Փյունիկը» հանդես եկավ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, որի օրոք անցկացրած 5 հանդիպումներում վաստակեց 10 միավոր (+3=1-1, 10-5), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է:

2-10-րդ տուրերում «Փյունիկի» ղեկին Ալեքսեյ Երյոմենկոն էր, որի գլխավորությամբ անցկացրած 9 հանդիպումներում փյունիկցիները վաստակեցին ընդամենը 6 միավոր (+1=3-5, 6-15), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է:

«Գանձասար-Կապանի» հետ կայացած 11-րդ տուրի խաղում, որում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց, փյունիկցիների գործողությունները ղեկավարում էր Սուրեն Չախալյանը:

3. «Փյունիկն» առաջնության աշնանային հատվածում անկայուն ելույթներ ունեցավ: Առավել հաջող «Փյունիկը» հանդես եկավ 3-րդ շրջանում` 5 հանդիպումներում վաստակելով 10 միավոր (+3=1-1, 8-3), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է:

Իսկ ահա 2-րդ շրջանում Ալեքսեյ Երյոմենկոյի օրոք «Փյունիկը» պարզապես ձախողվեց՝ վաստակելով ընդամենը 2 միավոր (+0=2-3, 3-7), ինչը հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: Առաջնության մասնակիցներից նման ցածր արդյունք գրանցել է միայն «Արարատը»:

Մեկնարկային 5 հանդիպումներում փյունիկցիները նույնքան միավոր վաստակեցին (+1=2-2, 5-10), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

«Փյունիկն» ավելի հաջող հանդես եկավ սեփական հարկի տակ՝ անցկացրած 7 հանդիպումներում վաստակելով 10 միավոր (+3=1-3, 10-8), ինչը հնարավոր միավորների 47,6 տոկոսն է: Այդ ցուցանիշով փյունիկցիները գերազանցում են միայն առաջնության հետնապահ «Արարատին»: Սեփական հարկի տակ փյունիկցիները պարտվել են «Շիրակին» (0-2), «Բանանցին» (1-2) և «Ալաշկերտին» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Փյունիկի»  օգտին գրանցվեց 7 միավոր (+1=4-3, 6-12), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է: Այդ ցուցանիշն «Արարատի» հետ միասին վատագույնն է առաջնության մասնակիցների մեջ: Մրցակցի հարկի տակ «Փյունիկին» հաջողվել է հաղթանակ տոնել միայն «Արարատի» նկատմամբ (1-0):

«Արծիվները» տանն անպարտելի են, իսկ հյուրընկալվելիս ունեն լավագույն արդյունքը. «Բանանցի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4. Առաջնության 3-11-րդ տուրերում «Փյունիկը» 9 խաղ անընդմեջ չկարողացավ հաղթանակ տոնել՝ կրելով 5 պարտություն, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Այդ հանդիպումներից 8-ը թիմն անցկացրել է Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ (=3-5): Նրա օրոք «Փյունիկը» 5 անընդմեջ պարտություն կրեց:

9-12-րդ տուրերում փյունիկցիներն անպարտելի էին՝ տոնելով մեկ հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: 15 հանդիպումներից 6-ում «Փյունիկին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: 5 խաղում էլ «Փյունիկի»  դարպասն է անառիկ մնացել:

15 հանդիպումներից 6-ում «Փյունիկն» առաջինն է բացել հաշիվը: Այդ հանդիպումներից 4-ը փյունիկցիները հասցրել են հաղթական ավարտի, 2-ն ավարտել են ոչ-ոքի: Երկու դեպքում էլ «Բանանցին» է հաջողվել վերականգնել հավասարակշռությունը (2-2, 1-1), ընդ որում առաջին խաղում փյունիկցիները խաղը շահում էին 2-0 հաշվով:

6 խաղում առաջինը հաջողության են հասել «Փյունիկի» մրցակիցները, որոնք բոլոր այդ հանդիպումներում էլ հաղթել են: «Փյունիկի» մասնակցությամբ 3 հանդիպումներում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Փյունիկցիները խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեցին («Արարատ»՝ 4-0), կրեցին այդ կարգի մեկ պարտություն («Ալաշկերտ»՝ 1-5):

5. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Փյունիկը» խաղաց «Արարատի» հետ՝ վաստակելով 7 միավոր (+2=1-0, 5-0), դարպասը պահելով անառիկ: Իսկ ահա «Ալաշկերտի» հետ անցկացրած 3 խաղերում էլ փյունիկցիները պարտվել են գնդակների 1-7 ընդհանուր տարբերությամբ:

«Բանանցի» հետ մրցավեճում Հայաստանի բազմակի չեմպիոնը 2 միավոր վաստակեց, իսկ «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 4-ական միավոր վաստակեցին:

6. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 2 հարված, որոնք իրացվել են: Փյունիկցիների օգտին նշանակված միակ հարվածը նպատակին է հասցրել Պետրոս Ավետիսյանը՝ խոցելով շիրակցի Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը:

«Բանանցի» հարձակվող Նորայր Գյոզալյանն էլ գրավել է Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Այդ գոլը բարձրագույն խմբում «Փյունիկի» բաց թողած 600-րդ գնդակն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

«Փյունիկը» ձեռք է բերել ռուս կիսապաշտպանի

Պաշտոնական. «Փյունիկը» պայմանագիր է կնքել Մֆինգի Գայ Մագեմայի հետ

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Դավիթ Գատիկոևի հետ

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը