fbpx
Բաժիններ

Առուստամյանը, Կանդելակին և Մասակովսկին՝ Մխիթարյանի մասին

Матч ТВ-ն վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այն հնարավոր կլինի դիտել վաղը:

Ռուսական հեռուստաալիքի ներկայացուցիչներ Թինա Կանդելակին, Նոբել Առուստամյանը և Միխայիլ Մոսակովսկին խոսել են ֆիլմի և Մխիթարյանի մասին:

Նոբել Առուստամյանը` Մխիթարյանի մասին

«Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ֆիլմ նկարահանել Հենրիխի մասին: Շատ հետաքրքիր և բնական է ստացվել: Առանձահատուկ շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանի քրոջը` Մոնիկային, ով շատ օգնեց նկարահանումների ժամանակ, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդին»»:

Թինա Կանդելակին` Մխիթարյանի մասին

«Ես բազմիցս ասել եմ, որ մեր նպատակը սպորտի և մարզիկների մասին պատմություններ պատմելն է: Մեզ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում նրանց հետ հաղթանակների և պարտությունների ժամանակ, ո՞վ է նրանց ոգեշնչում և ինչու՞ նրանք չեն հանձնվում: Միխայիլը և Նոբելը էքսկլյուզիվ և էմոցիոնալ ֆիլմ են պատրաստել 21-րդ դարի ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկի մասին: Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»:

Միխայիլ Մոսակովսկին՝ Մխիթարյանի մասին

«Հենրիխն այնպիսի մարզիկի օրինակ է, որի մասին պարտադիր պետք է պատմել: Մխիթարյանի պատմությունը լավ օրինակն է այն բանի, որ երբեք չի կարելի բավարարվել ձեռք բերածով: Նոր մակարդակ դուրս գալով, միշտ պետք է քո առաջ հաջորդ նպատակը դնես: Ֆիլմում Հենրիխը կարևոր խոսքեր է ասում: Այդ թվում դիմելով այն տղաներին, ովքեր մեր երկրում զբաղվում են ֆուտբոլով: Ցանկանում եմ հավատալ, որ Մխիթարյանի օրինակը կարող է մեր ֆուտբոլն էլ ավելի լավը դարձնել»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Մխիթարյանը սկսել է մարզվել մարզասրահում

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին

Քանի խաղ է Հայաստանի հավաքականն անցկացրել առանց Մխիթարյանի՝ սկսած Եվրո-2012-ի ընտրական փուլից

«Ռոման» տեղեկատվություն է հրապարակել Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

«Ռոմայի» խաղացանկը հոկտեմբեր ամսվա համար

Մխիթարյանը ժամանել է բուժզննման՝ պարզելու վնասվածքի լրջությունը (տեսանյութ)

«Ռոման» համակարգչային գրաֆիկայի միջոցով ներկայացրել է Մխիթարյանի փոխանցումից հետո Ջեկոյի խփած գոլը (տեսանյութ)

Կեղծ ահազանգ. Մխիթարյանի հետ ամեն ինչ կարգին է

Ֆոնսեկան պնդում է, որ Մխիթարյանի համար անհանգստանալու տեղիք չկա

Նախագահ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ