fbpx

Ավստրիան «փոթորիկ» առաջացրեց Հայաստանում և հեռացավ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 10-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Եվրո-2019», ընտրական փուլ, 7-րդ խումբ. Հայաստանի Մ-21 0-5 Ավստրիա Մ-21. հյուրերից երկրորդ խաղակեսում դուբլերի հեղինակ են դարձել Մարկո Կվասինան և Խավյեր Շլագերը, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավել է Ամել Յակուպովիչը: Հանդիպման ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանդիպումից հետո մասնակցել է մամուլի ասուլիսի:

Իր տպավորություններով է կիսվել նաև երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

«Եվրո-2019», ընտրական փուլ, 7-րդ խումբ. Ջիբրալթարի Մ-21 1-0 Մակեդոնիայի Մ-21. «Գանձասար-Կապանի» դարպասապահ Ֆիլիպ Իլիկը մնացել է պահեստայինների նստարանին:

Մարկոս Պիզելին՝ Kazfootball.kz-ին տված հարցազրույցում. «Ցավոք, չենք կարողանում միևնույն մակարդակի վրա խաղալ 90 րոպե: Ես ինձ մեղավոր եմ զգում մեր արդյունքների համար: Գիտեմ՝ Հայաստանում կան լրագրողներ, որոնք մեղադրում են ֆուտբոլիստներին: Մենք պետք է միևնույն մակարդակով խաղանք 90 րոպե, կարևոր չէ՝ մրցակիցը Ղազախստանն է, թե Լեհաստանը»:

2018թ. աշխարհի առաջնություն, որակավորման 4-րդ փուլ, փլեյ-օֆֆ, 2-րդ խաղ (1-1). Ավստրալիա 2-1 Սիրիա (լր.ժ.). Մարտիկ Մարտիկյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 89-րդ րոպեին: Ավստրալիայի հավաքականը կխաղա ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցչի հետ Ռուսաստանում կայանալիք «Մունդիալի» ուղեգիր ձեռք բերելու համար:


Մարկոս Պիզելի. «Ընտրական մրցաշարը մեզ համար հեռու էր հաջողակ լինելուց: Մենք վատ խաղացինք, և դրա համար կան պատճառներ: Մենք չենք կարող ամեն անգամ մեղադրել Մխիթարյանին նրա համար, որ խաղն իր վրա չի վերցնում: Պետք է անել ճիշտ հետևություններ և շարժվել առաջ»:

Ընկերական հանդիպում. «Արցախ» 2-1 «Էրեբունի». բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսում։ «Արցախից» գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Ղասումյանը և Արմեն Դուրունցը։

Մարկոս Պիզելի. «Մի օր վերադառնալ Ղազախստանի առաջնությո՞ւն. երբեք մի ասա երբեք: Ես հիանալի հարաբերություններ ունեմ Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների՝ Յուրի Լոգվինենկոյի, Ասխատ Տագիբերգենի և Սերգեյ Խիժնիչենկոյի հետ. ուրախ էի հանդիպել ընկերներիս հետ: Ուստի, ամեն ինչ հնարավոր է: Բայց, իհարկե, հիմա դա անելը դժվար կլինի: Ժամանակը կանգ չի առնում, իսկ ես դառնում եմ տարեց»:

Ռոման Բերեզովսկիին առաջարկվել է աշխատել Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմում: Նրան այնտեղ է ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Խոխլովը: Բերեզովսկին «Դինամոյի» կազմում որպես ֆուտբոլիստ խաղացել է 2002-2005 և 2012-2015թթ.: Ռոմանը կարիերան ավարտելուց հետո մտել է թիմի մարզչական շտաբ:

Մոսկվայի «Արարատի» ավագ մարզիչ Պողոս Գալստյանը կզբաղեցնի ակումբի առաջին փոխնախագահի պաշտոնը: 56-ամյա մասնագետը, դրա հետ մեկտեղ, կշարունակի աշխատել թիմի մարզչական շտաբում: Գալստյանը որպես ֆուտբոլիստ 1982-1991թթ. (ընդհատումներով) հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում: Ավելի վաղ «Ուրալում» եղել է Ալեքսանդր Թարխանովի օգնականը, ապա գլխավորել ակումբի երիտասարդական թիմի մարզչական շտաբը:

«Եվրո-2019», ընտրական փուլ, 5-րդ տուր. Ղազախստանի Մ-21 1-1 Բուլղարիայի Մ-21. Գևորգ Նաջարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: Ղազախստանի Մ-21 հավաքականը եզրափակում է խմբի լավագույն եռյակը:

Արգենտինա, Պրիմերա Բ, 4-րդ տուր. «Սարմիենտո» 0-0 «Խիմնասիա». Խոակին Բոգոսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 53-րդ րոպեին: «Սարմիենտոն» զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անտոնիո Ֆլորես. «Մեր հեռակա նպատակը Հայաստանում ֆուտբոլի զարգացումն է»

Պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը, բայց 3 միավորը մրցակցինն է․ VNews-ի ֆոտոշարքը Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան խաղից

Վարազդատ Հարոյան․ «Հավատն էր մի քիչ պակասում, բայց արդեն տեսանք, որ մենք էլ կարող ենք հաղթել» (տեսանյութ)

Էդգար Բաբայան․ «Հիասթափված ենք, քանի որ գոլ խփելու լավ շանսեր ունեինք» (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյան․ «Արամ Հայրապետյանը փայլուն խաղ անցկացրեց» (տեսանյութ)

Գագիկ Դաղբաշյան․ «Մենք ենք մեղավոր այս պարտության համար» (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան․ «Մեզ երևի չհերիքեց հավատը, որ կարող ենք խաղալ նման թիմերի դեմ» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան․ «Համախմբված խաղացինք, բայց պարտվեցինք» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը նշել է բոսնիացիներից կրած պարտության պատճառները (տեսանյութ)

Ռոբերտ Պրոսինեչկի․ «Հայաստանի հավաքականը խնդիրներ կստեղծի մյուս մրցակիցների համար»

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Տղաների կատարած աշխատանքից գոհ եմ, արդյունքից՝ ոչ» (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Մի փոքր չբավականացրեց․ Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Բոսնիայում (տեսանյութ)

Թիմը լավ աշխատեց, բայց մրցակիցն օգտագործեց ստանդարտը․ VNews-ի ֆոտոշարքն առաջին խաղակեսից

Արամ Հայրապետյանի փայլուն սեյվը մրցակցի դեմ մեն մենակ մնալուց հետո (տեսանյութ)

Պատրաստ ենք! Հավաքականի նախավարժանքը բոսնիացիների հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը