Արամ Ոսկանյան. «Կգա ժամանակ, որ մենք և «Գանձասար-Կապանը» կլինենք ավելի բարձր դիրքերում» - VNews
Բաժիններ

Արամ Ոսկանյան. «Կգա ժամանակ, որ մենք և «Գանձասար-Կապանը» կլինենք ավելի բարձր դիրքերում»

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Գանձասար-Կապանի» հետ ոչ-ոքիից հետո (1-1) մասնակցել է մամուլի ասուլիսի.

-Արդեն 3-րդ խաղն է՝ նույն սցենարն է: Կրկին առաջին խաղակեսը ձախողեցինք, շատ վատ էինք խաղում: Մրցակիցը բավականին ագրեսիվ էր: Կարծում եմ՝ մրցաշարային աղյուսակում նրա դիրքը չի համապատասխանում իրականությանը: Դեռ ժամանակ կա: Կարծում եմ՝ թե՛ մենք, թե՛ «Գանձասար-Կապանն» ավելացնելու ենք, և կգա ժամանակ, որ ավելի բարձր դիրքերում կլինենք: Այդ ագրեսիան հենց նրա հետ էր կապված, որ 3 խաղում նույնքան պարտություն էին կրել:

Առաջին կեսում երբ զգուշացրի, որ ավելի զգոն լինեն, հենց այդ ժամանակ էլ գոլ բաց թողեցինք: Արդեն 3-րդ խաղն է, որ փոփոխությունների հաշվին կարողանում ենք բարելավել թե՛ խաղաոճը, թե՛ արագությունները, թե՛ հաշիվը: Առաջին կեսում մեր երիտասարդ պաշտպան Հակոբ Համբարձումյանը չէր հասցնում, խաղում էր շատ արագաշարժ Ալեքս Քրիստիանի դեմ, և փոփոխությունից հետո արդեն բավականին լավ էր: Տղաները կրկին կամային որակներ դրսևորեցին: Կարծում եմ՝ ոչ-ոքին արդարացի է:

Նորայր Գյոզալյանը նախորդ մրցաշրջանում հիմնականում առաջին րոպեներից էր խաղում: Ի՞նչն է պատճառը, որ այժմ միայն փոխարինման է դուրս գալիս, թեև, թվում է, լավ մարզավիճակում է:

-Կախված է մրցակցից: Գիտեինք, որ մրցակցի կենտրոնական պաշտպանը բարձրահասակ ֆուտբոլիստ է՝ Դամիր Մեմովիչը, ուժային պայքարն ավելի շատ պետք է լիներ: Նենադ Ինյացն էլ բարձրահասակ խաղացող է: Նենադն իր գործը կատարեց: Նորայրի՝ խաղադաշտ մտնելուց հետո էլ պահեր ունեցանք, հենց ինքն էլ կարող էր ավելի սուր գործել և լավ եզրափակել:

Առաջնությունում հիմա դադար է լինելու: Ինչի՞ վրա եք աշխատելու այս ընթացքում, որ ոչ-ոքիները վերածվեն հաղթանակների:

-Երբ «Միկայում» էի, այնտեղ էլ երկար ժամանակ անընդհատ ոչ-ոքի էինք խաղում, բայց մեկ հաղթանակից հետո ամեն ինչ փոխվեց: Այս դադարից հետո մենք ավելի ուժեղ կլինենք, որովհետև Արթուր Ավագյանը, Արամ Բարեղամյանը, Արամ Լոռեցյանը և նորեկ Բորիսլավ Յովանովիչն արդեն երևի կլինեն հիմնական կազմում:

Մենք հիմա մեծ թվով ֆուտբոլիստներ ենք գործուղելու երիտասարդական հավաքական, բայց 24 խաղացողի կունենանք մեր տրամադրության տակ, գումարած՝ Առաջին խմբի երիտասարդ և շնորհալի ֆուտբոլիստներին, ովքեր կմարզվեն մեզ հետ: Վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստներն էլ լիարժեք կներգրավեն խաղի մեջ:

3 պաշտպանով խաղային սխեմայից հրաժարվե՞լ եք, թե՞ միգուցե վերադառնաք դրան:

-Կարող է լինել խաղի ընթացքում: Հասկացա, որ մի քիչ բարդ է: Այս պաշտպանական գծով դժվար է 3 պաշտպանով գործելը: 2 կենտրոնական պաշտպանով ավելի ապահով է: Մանավանդ Հայաստանում մեկ սխալը կարող է ճակատագրական լինել: Միևնույնն է, հարձակման ժամանակ կրկին 3 պաշտպանով ենք մնում, որովհետև պաշտպաններից մեկն անպայման միանում է գրոհին:

Դարպասապահ Արամ Հայրապետյանը նախորդ տարի լավ մարզավիճակում էր, նույնիսկ հրավիրվեց ազգային հավաքական: Հիմա չի խաղում, որովհետև մրցակցությունում պարտվո՞ւմ է Ստեփան Ղազարյանին:

-Այսօր ես խոսել եմ Արամի հետ: Մարզիչը պարտավոր չէ բացատրություն տալ, բայց ես գտա, որ դա պետք է, քանի որ փորձառու ֆուտբոլիստ է, նա հավաքականի թեկնածու է եղել: Մարզիչներ կան, որ նախընտրում են հերթով խաղացնել 2 հավասարազոր դարպասապահներին: Ես գտնում եմ, որ դա սխալ է:

Ստեփան Ղազարյանը «Ալաշկերտի» հետ նախորդ խաղում սխալվեց 1-ին գոլի դրվագում: Չեմ ուզում, որ նա պատժվի այդ մեկ սխալի պատճառով: Եթե դարպասապահները հասկացան՝ ամեն սխալից հետո դուրս են մնալու հիմնական կազմից, դա կխանգարի նրանց: Ես այդպես չեմ հասկանա, թե ով է ավելի կայուն:

Բայց որ Հայրապետյանը լավ մարզավիճակում է, դա փաստ է: Նրա ժամանակն էլ կգա: Ես նրան էլ բացատրեցի, որ եթե իր հետ էլ այդպես վարվեի, առաջին սխալից հետո չնստեցնեի պահեստայինների նստարանին, իր համար էլ լավ կլիներ: Այլ դիրքերի խաղացողներին չի կարելի համեմատել դարպասապահների հետ: Այստեղ ուրիշ է: Կայունությունն ու վստահությունը մարզչի կողմից կարևոր են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոբերտ Արզումանյանը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ

«Ուրարտուն» նոր համալրում ունի

«Ուրարտուն» նոր սպորտային տնօրեն ունի

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արամ Բարեղամյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

«Ուրարտուն» և Վահագն Այվազյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Ռոման Բերեզովսկի․ «Նոր թիմ ենք կառուցում» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Մոտ 12 ֆուտբոլիստ կհեռանա «Ուրարտուից» (տեսանյութ)

«Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ