Արաս Օզբիլիսը խաղահամար է ընտրել «Շերիֆում», իսկ Յուրչենկո-ՀՖՖ հանդիպումը կայացել է - VNews
Բաժիններ

Արաս Օզբիլիսը խաղահամար է ընտրել «Շերիֆում», իսկ Յուրչենկո-ՀՖՖ հանդիպումը կայացել է

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փետրվարի 22-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ. «Արսենալ» 1-2 «Էստերսունդ» (Շվեդիա). Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և զգուշացվել դեղին քարտով: Չնայած այս մրցավեճում պարտությանը՝ լոնդոնյան ակումբը 2 խաղի արդյունքում հաղթանակ է տոնել 4-2 հաշվով ու դուրս եկել 1/8 եզրափակիչ:

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպել է «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետեւաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ: ՀՖՖ-ն հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

Ընկերական հանդիպում. «Գանձասար-Կապան» 0-0 «Ուրալ» (Ռուսաստան). կապանյան թիմի ավագ Արա Խաչատրյանը 31-րդ րոպեին վրիպել է 11-մետրանոց նշակետից: «Ուրալից» Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 2-րդ կեսում եղել ռուսական թիմի ավագը: Ինչ վերաբերում է Էդգար Մանուչարյանին, ապա նա չի հայտնվել իր թիմի հայտացուցակում:

Էդգար Մանուչարյանն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումներն «Ուրալի» կազմում:

Արթուր Սարկիսով. «Իմ ամենահիշարժան գոլը եղել է Հայաստանի ազգային հավաքականում խփածս առաջին գնդակը, երբ գրավեցի Սլովակիայի ընտրանու դարպասը (4-0)»:

«Ալաշկերտը» մեկ օրվա ընթացքում 2 ընկերական խաղ է անցկացրել: Հայաստանի չեմպիոնը 2 տարբեր կազմերով է հանդես եկել: Թիմը նախ 0-2 հաշվով պարտություն է կրել «Օլիմպիեցից» (Ռուսաստանի Առաջին դիվիզիոն), ապա գոլազուրկ ոչ-ոքիով ավարտել «Ատիրաուի» (Ղազախստանի Բարձրագույն խումբ) հետ հանդիպումը: «Ալաշկերտը» Երևան կվերադառնա փետրվարի 24-ին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

«Նյուելզ Օլդ Բոյզում» վստահ են, որ Մեսին վերադառնալու է

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

ՊՍԺ-ն մոտեցել է հարձակվողի ձեռքբրեմանը