fbpx

Արարատը մեր լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է, իսկ «Արարատ ՖԱ»-ն՝ «ամենացածրադիր» թիմը

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ն  ավարտում է ՀՀ առաջնության աշնանային հատվածում ակումբների ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք  առաջնության հետնապահ «Արարատին»:

1. «Արարատն» անհաջող ելույթներ ունեցավ 26-րդ առաջնության աշնանային հատվածում՝ 9 միավորով (+2=3-10, 11-28) եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Դա հնարավոր միավորների ընդամենը 20 տոկոսն է: Նշենք, որ «Գանձասար-Կապանի» հետ սեփական հարկի տակ անցկացրած 6-րդ տուրի հանդիպումը, որում արարատցիները պարտվում էին 0-2 հաշվով, անավարտ էր մնացել: Հանդիպման արդյունքը չեղյալ էր համարվել ու «Արարատին» 0-3 հաշվով պարտություն էր գրանցվել: Այնպես որ «Արարատն» իրականում 27 գոլ է բաց թողել:

Նախորդ մրցաշրջանի 15 հանդիպումների համեմատ «Արարատը»  որոշ առաջընթաց է ապրել՝ բարելավելով ցուցանիշները: Արարատցիներն ընթացիկ առաջնությունում 4 միավոր ավելին վաստակեցին, 1 հաղթանակ ավելին տարան, փոխարենը 2 պարտություն պակաս կրեցին, բայց 2 գնդակ ավելին բաց թողեցին: Աճել է նաև «Արարատի» արդյունավետությունը. թիմը 5 գոլ ավելին խփեց: Հիշեցնենք, որ «Արարատը» նախորդ առաջնության 15-րդ տուրից հետո 5 միավորով (+1=2-12, 6-25) եզրափակում էր մրցաշարային աղյուսակը:

2. «Արարատը» համեմատաբար հաջող հանդես եկավ 1-ին շրջանում՝ վաստակելով 4 միավոր (+1=1-3, 5-8), ինչը հնարավոր միավորների 26,6 տոկոսն է: Առավել անհաջող էր արարատցիների ելույթը 2-րդ շրջանում, երբ թիմի օգտին գրանցվեց ընդամենը 2 միավոր (+0=2-3, 3-10), ինչը հնարավոր միավորների 13,3 տոկոսն է: 3-րդ շրջանում «Արարատը» միավորների պաշարն ավելացրեց 3-ով (+1=0-4, 3-10), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է:

«Արարատն»  ավելի հաջող խաղաց մրցակցի դաշտում, քան սեփական հարկի տակ: Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Արարատի»  օգտին գրանցվեց 7 միավոր (+2=1-5, 5-14), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Գանձասար-Կապանին» (3-1) և «Շիրակին» (1-0):

Սեփական դաշտում անցկացրած 7 հանդիպումներում «Արարատի» ֆուտբոլիստները վաստակեցին ընդամենը 2 միավոր (+0=2-5, 6-14), ինչը հնարավոր միավորների 9,5 տոկոսն է: Սեփական հարկի տակ արարատցիները մեկական միավոր են վաստակել «Փյունիկի» (0-0) և «Շիրակի»  (2-2) հետ մրցախաղերում:

3. Առաջնության 2-12-րդ տուրերում «Արարատը» 11 խաղ շարունակ չկարողացավ գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 8 պարտություն, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում այդ ընթացքում՝ 4-7-րդ տուրերում «Արարատը» 4 անընդմեջ պարտություն կրեց: Դա առաջնության մասնակից թիմերի մեջ վատագույն արդյունքն է:

Եդիգարյանի մոտ զարգանում է հարձակվողի «ջիղը», իսկ Արսեն Բեգլարյանի ցուցանիշը լավագույնն է. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

15 հանդիպումներից 8-ում «Արարատը»  չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը: Ընդ որում 9-12-րդ տուրերում արարատցիները 4 խաղ շարունակ դաշտից հեռացան առանց գոլի: Ընդհանուր առմամբ «Արարատի» ֆուտբոլիստների մոտ գոլային երաշտը տևեց 460 րոպե, ինչն առաջնության մասնակիցների մեջ վատագույն արդյունքն է:

Իսկ սեփական դարպասն արարատցիներն անառիկ պահեցին ընդամենը 3 խաղում՝  գոլազուրկ ոչ-ոքիներ գրանցելով «Փյունիկի» և «Բանանցի» հետ խաղերում ու նվազագույն հաշվով հաղթելով «Շիրակին»:

 «Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով երկու պարտություն կրեցին («Փյունիկ»՝ 0-4, «Ալաշկերտ»՝ 0-3)` չտոնելով այդ կարգի ոչ մի հաղթանակ:

Կասպարովին 35 րոպե չհերիքեց ռեկորդ գրանցելու համար, իսկ Մուսոնդան «պոկվել» է լիգայի մյուս բոլոր լեգեոներներից. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Արարատը» խաղաց «Շիրակի» հետ՝ 3 հանդիպումներում վաստակելով 4 միավոր (+1=1-1, 4-4): Իսկ ահա «Ալաշկերտի» հետ կայացած 3 հանդիպումներում էլ արարատցիները պարտվել են գնդակների 1-8 ընդհանուր տարբերությամբ:

«Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում «Արարատի» օգտին 3 միավոր գրանցվեց, իսկ «Փյունիկի» և «Բանանցի» հետ կայացած հանդիպումներում արարատցիները մեկական միավոր վաստակեցին:

5. «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 5-ը: «Արարատն» ընդամենը 2 անգամ է 11մ հարվածի իրավունք ստացել: Երկու հարվածներն էլ դիպուկ է իրացրել Անդրանիկ Քոչարյանը՝ խոցելով գանձասարցի Գևորգ Կասպարովի և «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը:

«Արարատի» դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից նպատակին են հասել 3-ը: Առաջնության մեկնարկային տուրում Արսեն Պետրոսյանը հետ է մղել գանձասարցի Գեղամ Հարությունյանի հարվածը: Իսկ 15-րդ տուրում «Բանանցի» հետ մրցավեճում Պողոս Այվազյանի դարպասին նշանակված 2 հարվածներից մեկն է ավարտվել գոլով: Ռումյան Հովսեփյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից, իսկ ահա ավելացված ժամանակում Վալմերսոնը դիպուկ հարվածով կամային հաղթանակ է պարգևել «Բանանցին»:

Արման Մելիքսեթյանի դարպասին նշանակված 11մ երկու հարվածներն էլ դիպուկ են իրացրել ալաշկերտցի Արտակ Եդիգարյանն ու շիրակցի Իգոր Ստանոևիչը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Սևադա Արզումանյան․ «Արցախն» ու «Արարատը» մյուս ակումբներից առանձնանում են նրանով, որ թիմ կառուցելու ճանապարհին են» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մյուս տարի պայքարելու չլինեինք եվրագավաթների համար, ապա ես անելիք չէի ունենա «Արարատում» (տեսանյութ)

Հետնապահները մաքառեցին խաղադաշտում, բայց երկրպագուները դարպասի գրավում չտեսան (տեսանյութ)

«Արցախ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր խաղ Գյումրիում, հետնապահների դուելը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 22-րդ տուրին ընդառաջ

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Արարատ-Արմենիայի» հզոր վիճակագրությունը, Դեսիրեի «ամենասիրելի» մրցակիցը

Վարդան Բիչախչյան․ «Մենք մեզ պայքարից դուրս չենք թողել» (տեսանյութ)