fbpx
Բաժիններ

«Արարատ» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱՐԱՐԱՏ» – «ՓՅՈՒՆԻԿ» 

70 խաղ, +15=17-38, 54-120

19 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

1-ին շրջան.  20.08.2017 «Արարատ» – «Փյունիկ»՝  0-0

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները երկրորդ անգամ են հանդիպելու, քանի որ 2-րդ շրջանի հանդիպումը հետաձգվել էր և կայանալու է նոյեմբերի 29-ին:

«Արարատը»  թեև նախորդ մրցաշրջանի համեմատ զգալիորեն կարգավորել է խաղը և ընթացիկ առաջնությունն էլ շատ հաջող էր սկսել, սակայն թիմին միավորները դժվարությամբ են տրվում, որի հետևանքով կրկին հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:

Արդեն 10 խաղ է, որ արարատցիները հաղթանակ չեն տոնել՝ միակ հաջողությունը գրանցելով երկրի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» հետ մեկնարկային տուրում կայացած մրցավեճում: Այդ հանդիպումներում արարատցիներն ընդամենը 3 միավոր են վաստակել: Ընդ որում վերջին 3 խաղերում «Արարատին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասները:

Շատերի համար անսպասելի «Փյունիկը» շատ անհաջող մրցաշրջան է անցկացնում: Ռուսաստանցի մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ փյունիկցիներն անհաջող ելույթներ ունեցան՝ 9 հանդիպումներում վաստակելով ընդամենը 6 միավոր, տոնելով մեկ հաղթանակ, կրելով 5 անընդմեջ պարտություն: Ուստի զարմանալի չէր, որ ակումբի ղեկավարությունը հրաժարվեց նրա ծառայություններից:

«Գանձասար-Կապանի» հետ նախորդ տուրի հանդիպումը «Փյունիկն» անցկացրեց Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ, քանի որ կրկին թիմի ղեկը ստանձնած Արմեն Գյուլբուդաղյանցը գտնվում էր Իտալիայում: Նա արդեն ավարտել է մարզչական դասընթացներն ու այս խաղին ղեկավարելու է իր սաների գործողությունները: Հիշեցնենք, որ «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում մեկնարկել էր հենց Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ՝ ոչ-ոքի (2-2) ավարտելով հանդիպումը «Բանանցի» հետ:

Բարձրագույն խմբի առաջնություններում «Փյունիկը»  զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Բացառություն չկազմեց նաև անցած մրցաշրջանը, որում փյունիկցիները տոնեցին 4 հաղթանակ, կրեցին միայն մեկ պարտություն:

Այս տարվա մարտի 10-ին «Արարատի» հետ կայացած հանդիպումը հիշարժան էր փյունիկցիների համար: Առավելության հասնելով 3-0 հաշվով, «Փյունիկը»   բարձրագույն խմբում 400-րդ հաղթանակը տոնեց: Այդ խաղում փյունիկցիները նաև ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 1500-րդ գոլը խփեցին, որի հեղինակը Ռազմիկ Հակոբյանն էր:

Փյունիկցիներից  արարատցիներին առավել մեծ տհաճություն են պատճառել Արսեն Ավետիսյանն (9 գոլ) ու Լևոն Պաչաջյանը (7): Արարատցիներից առավել արդյունավետ է գործել Կարեն Բարսեղյանը` խփելով 5 գնդակ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

Վիկտոր Հուգոն և ևս երկու ֆուտբոլիստ միացել են «Արարատին»

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)