fbpx

Արթուր Պետրոսյանը «թարմ արյունը» գտել է Հայաստանում

«Մունդիալ-2018»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հիասթափեցնող արդյունքներից հիշողությունները դեռ թարմ են: Այս տարի այլևս չունենք որևէ պաշտոնական խաղ, սակայն առջևում 2 ընկերական հանդիպում կա. նախ, նոյեմբերի 9-ին մեր մրցակիցը կլինի Բելառուսի հավաքականը, 4 օր անց՝ Կիպրոսի ընտրանին:

Զարմանալի էր այն, որ նախօրոք հրապարակված լեգեոներների ցուցակում չկար որևէ նոր անուն: Այն նույն ֆուտբոլիստներն էին, ովքեր ամբողջ ընտրական փուլում կրել էին հավաքականի մարզաշապիկը, և մեծամասնությունն անբավարար ելույթներ էր ունեցել: Ընկերական խաղերը լավ առիթ կլինեին, որ արտասահմանում հանդես եկող առնվազն մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր իրենց ակումբներում առանձնանում են, շանս ստանային հավաքականում:

Չէ՞ որ Արթուր Պետրոսյանը, ով շարունակելու է աշխատել հավաքականում, խոսել էր «թարմ արյան» անհրաժեշտության մասին: Փոխարենը, հայ մասնագետը 12 ֆուտբոլիստի է հրավիրել Հայաստանի Բարձրագույն խմբից: Թվում է՝ հրավիրվել են բոլոր նրանք, ովքեր վերջին 1-2 ամսում համապատասխան ֆուտբոլ են ցուցադրել:

12-ից 4-ը նախորդ ընտրական փուլում չէին հրավիրվել ազգային հավաքական, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ այդ խաղացողներին:

Արման Մելիքսեթյան («Արարատ»)

Դարպասապահ, 22 տարեկան

Գրիգորը չունի խաղային պրակտիկա, նրա փոխարեն հրավիրվել է կրտսեր եղբայրը՝ Արման Մելիքսեթյանը: «Արարատի» ելույթներն առաջնությունում առանձին թեմա է, քանի որ այս թիմը երբեք աչքի չի ընկնում կայունությամբ: Սակայն, դարպասապահ Արման Մելիքսեթյանը հաճելիորեն տարբերվում էր: Նա անհասկանալի պատճառով մնացել էր պահեստայինների նստարանին «Գանձասար-Կապանի» հետ վերջին խաղում, իսկ մինչ այդ մասնակցել էր 4 անընդմեջ հանդիպման:

«Արարատն» այդ 4 խաղում 8 գոլ է բաց թողել: Իսկ որքա՞ն բաց կթողներ, եթե դարպասում չլիներ Մելիքսեթյանը. հաստատ, ավելի շատ: Դժվար է ասել, Արթուր Պետրոսյանը խաղերից գոնե մեկում խաղաժամանակ կհատկացնի՞ Արմանին, թե՞ ոչ: Այդ խաղաժամանակին է սպասում նաև «Փյունիկից» հրավիրված Գոռ Մանուկյանը:

Պետք է նաև նշել, որ Բարձրագույն խմբում այս պահին լավագույն դարպասապահը Գևորգ Կասպարովն է, ով գերազանց մարզավիճակ է հավաքել «Գանձասար-Կապանում» և «փակել» է Գրիգոր Մելիքսեթյանի ճանապարհը:

Հայկ Իշխանյան («Գանձասար-Կապան»)

Կենտրոնական պաշտպան, 28 տարեկան

Ֆուտբոլիստ, ում հավաքականում սպասում էինք դեռ Լեհաստանի հավաքականի հետ խաղից առաջ, երբ պաշտպանության կենտրոնում կադրային լուրջ խնդիրներ ունեինք: Իշխանյանը մոտ 2 տարի է՝ կայուն հաջողությամբ հանդես է գալիս կապանյան թիմում: Վերջինս էլ Բարձրագույն խմբի վերջին 6 խաղում 5 հաղթանակ է տոնել, այդ ցուցանիշի առանցքային կետերից մեկն էլ պաշտպանության հրաշալի խաղն է:

Իշխանյանի որակների մասին բազմիցս ենք խոսել: Օդային պայքարում շատ լավ է հանդես գալիս, մենապայքարներում ուժեղ է, այսպես կոչված «առաջին փոխանցումով կարողանում է դուրս գալ», հաճախ նաև գլխի հարվածներով դառնում է գոլի հեղինակ: Եթե հաշվի առնենք, որ մեր հավաքականի պաշտպանությունը խնդրահարույցներից խնդրահարույցն է, ապա Իշխանյանը կարող է լավ լուծում լինել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)