fbpx
Բաժիններ

«Արցախը» փորձում է «փախչել» հետապնդող «Լոռիից» և գերազանց թիմային գոլ՝ «Բանանց-2»-ի կողմից (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը կրկին հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հետաքրքրական են հայ ֆուտբոլասերների համար:

Հոկտեմբերի 30-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ընկերական հանդիպում. Հայաստանի Մ-19 0-0 Ղազախստանի Մ-19. կողմերն ընկերական խաղ էին անցկացրել նաև 2 օր առաջ, և ղազախները հաղթանակ էին տոնել 1-0 հաշվով:

Այսպիսով, Արտակ Օսեյանի գլխավորած Մ-19 հավաքականը նոյեմբերի 8-14-ը կմասնակցի Լյուքսեմբուրգում կայանալիք «Եվրո-2018»-ի ընտրական փուլի 3-րդ խմբի հանդիպումներին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգը, Չեխիան և Շոտլանդիան:

Հայաստանի Մ-18 հավաքականը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը կանցկացնի մարզումներ, իսկ նոյեմբերի 5-9-ը՝ հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սամվել Սարգսյանի գլխավորած ընտրանին նոյեմբերի 7-ին և 9-ին ընկերական խաղեր կանցկացնի Բելառուսի Մ-18 հավաքականի հետ:

Մ-18 հավաքական է հրավիրվել 29 ֆուտբոլիստ: Նրանցից 12-ը ներկայացնում են «Բանանցը», 6-ը՝ «Փյունիկը»: «Շիրակը» ներկայացված է 4 ֆուտբոլիստով, «Ավան Ակադեմիան»՝ 3, «Գանձասար-Կապանը» և «Լոռին»՝ 2-ական:

Հայաստանի Առաջին խումբ, 10-րդ տուր. «Արցախ» 1-0 «Ալաշկերտ-2». հաղթական գոլը խփել է Արթուր Սահակյանը:

«Բանանց-2» 1-2 «Էրեբունի». դաշտի տերերից հաշիվը բացել է Աշոտ Ադամյանը, իսկ «Էրեբունիից» աչքի են ընկել Վիկտոր Սախնյուկը և Սոս Թադևոսյանը:

«Արարատ-2» 0-1 «Փյունիկ-2». հաղթական գոլն իր հաշվին է գրանցել Աշոտ Քոչարյանը«Շիրակ-2»-ը և «Գանձասար-Կապան-2»-ն էլ փոխանակել են մեկական գնդակ: Գյումրեցիներից մրցակցի դարպասը գրավել է Գևորգ Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է կապանյան թիմի կազմում գոլի հեղինակին, ապա թե՛ ակումբը, թե՛ ՀՖՖ պաշտոնական կայքը նրա անունը չի նշել:

Առաջին խմբի առաջատարն «Արցախն» է, որը վաստակել է 25 միավոր: Մեկ խաղ պակաս անցկացրած «Լոռին» ունի 20 միավոր, իսկ «Բանանց-2»-ը եզրափակում է լավագույն եռյակը (17 միավոր): «Ավան Ակադեմիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 4-րդ տեղում է (14), «Գանձասար-Կապան-2»-ը՝ 5-րդ (13), իսկ «Արարատ-2»-ն ու «Փյունիկ-2»-ը կիսում են 6-7-րդ տեղերը (12-ական միավոր): «Ալաշկերտ-2»-ն ունի 11 միավոր, «Էրեբունին»՝ 9, «Շիրակ-2-ը»՝ 6:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

Գեորգի Չելիձե․ «Ամեն խաղում ապացուցում ենք, որ «Արարատը» չեմպիոնության հավակնորդ է» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Մեր ֆուտբոլիստները չափից շատ էմոցիոնալ էին, պետք էր ավելի սառնասիրտ խաղալ» (տեսանյութ)

Գագիկ Սիմոնյան․ «Այսօր ամենակարևորն այն էր, որ միավոր չկորցնեինք» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Արարատը» պահպանեց հաղթանակն ու մնաց 1-ին տեղում (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գեորգի Ղազարյան․ «Մեր ֆիզիկականը չհերիքեց, որովհետև 15 օրվա ընթացքում 5 մարզում էինք անցկացրել» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Կլինեն խաղեր, երբ Դեսիրեն և Աղեկյանը միասին կհայտնվեն մեկնարկային կազմում» (տեսանյութ)

Արթուր Ավագյան․ «Մարզիչը հանձնարարել էր գոլային փոխանցում կատարել, գոլ խփել» (տեսանյութ)