ԲԿՄԱ-ն առանց հայազգի ֆուտբոլիստի առաջին հաղթանակը տոնեց Մ-19 Չեմպիոնների լիգայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

ԲԿՄԱ-ն առանց հայազգի ֆուտբոլիստի առաջին հաղթանակը տոնեց Մ-19 Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրվա ընթացքում ստացվել է տեղեկատվություն հայկական ֆուտբոլի վերաբերյալ: Այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք մեր անմիջական ուշադրության կենտրոնում են:

Նոյեմբերի 22-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հենրիխ Մխիթարյանը ներկայացված է ՈՒԵՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելու հավակնորդների ցուցակում: Երկրպագուներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել քվեարկությանը՝ այցելելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայք:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր. «Բազել» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը, ինչպես և Պրեմիեր լիգայի նախորդ խաղում, չէր հայտնվել Ժոզե Մոուրինյոյի հայտացուցակում: «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով մնում է A խմբի միանձնյա առաջատարը:

Ժոզե Մոուրինյոն՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին. «Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին, պարզապես որոշներին պետք է հանգստանալու հնարավորություն տալ՝ նրանց ավելի կարևոր խաղերում օգտագործելու համար: Դա իմ աշխատանքն է: Ես ֆուտբոլիստների մի մասին պետք է հանգստանալու, մյուս մասին՝ խաղալու հնարավորություն տամ»:

Ուրուգվայի Կլաուսուրա, 13-րդ տուր. «Ռիվեր Փլեյթ» 2-1 «Պենյարոլ». 19-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: «Պենյարոլը» պահպանել է առաջնության 1-ին հորիզոնականը:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա, 5-րդ տուր. ԲԿՄԱ Մոսկվա Մ-19 2-0 «Բենֆիկա» Մ-19. 18-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով: Նա «Բազելի» հետ նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել: ԲԿՄԱ-ն 3 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը:

ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա, փլեյ-օֆֆ, եզրափակիչ. «Հոնվեդ» Մ-19 1-1 «Կրասնոդար» Մ-19. 19-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը փոխարինման է մտել 56-րդ րոպեին, իսկ 19-ամյա կիսապաշտպաններից մյուսը՝ Լևոն Բայրամյանը, դուրս է մնացել հայտացուցակից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Շոու․ «Զլատանը կսպանի քեզ, եթե նրա հետ միևնույն թիմում լինես ու պարտվես»

Որքան կորուստ կկրեն ԱՊԼ-ի ակումբները, եթե մրցաշրջանը կիսատ մնա

Պոգբան ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում