fbpx
Բաժիններ

«Բանանց» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԲԱՆԱՆՑ»  – «ՓՅՈՒՆԻԿ»

72 խաղ,  +16=18-38, 78-132

28 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

1-ին շրջան. 06.08.2017  «Բանանց» – «Փյունիկ»՝  2-2 (0-1)
Նորայր Գյոզալյան (77), Նենադ Ինյաց (90+5) – Ալիկ Առաքելյան (5,47):

2-րդ շրջան. 15.09.2017  «Փյունիկ» – «Բանանց»՝  1-2 (0-2)
Ռոբերտ Մինասյան (70) – Նորայր Գյոզալյան (28, 31՝ 11մ):

Այս հանդիպումով մեկնարկում է բարձրագույն խմբի առաջնության երրորդ շրջանը: Խաղացանկի քմահաճույքով մրցակիցները 4 օրվա ընթացքում 2-րդ անգամ են մրցավեճի բռնվելու: Նրանց միջև կայացած գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը բավական գոլառատ ստացվեց: Հաղթելով 4-2 հաշվով, «Բանանցը» ռևանշի հասավ նախորդ մրցաշարում «Փյունիկից» կրած պարտության դիմաց և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

Նշենք, որ այդ խաղում որակազրկման պատճառով փյունիկցիներից բացակայում էին պաշտպաններ Արթուր Քարտաշյանն ու Դիդյե Բորիս Կադիոն, որոնք խաղադաշտ կվերադառնան «Բանանցի» հետ առաջնության հանդիպմանը:

Այժմ երկու թիմերն էլ կարող են իրենց ուշադրությունը բևեռել առաջնության վրա: «Բանանցը» գրեթե հավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնության առաջին և երկրորդ շրջաններում՝ վաստակելով համապատասխանաբար 6 և 7 միավոր: Իսկ ահա «Փյունիկը» համեմատաբար հաջող առաջին շրջանից հետո, որում  5 միավոր վաստակեց, երկրորդ շրջանում պարզապես տապալվեց: Փյունիկցիները երկրորդ շրջանում ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ կրելով 4 անընդմեջ պարտություն:

Ընդհանրապես ընթացիկ առաջնությունն առայժմ ամենաանհաջողն է «Փյունիկի» կենսագրությունում: Դեռ երբեք «Փյունիկը» նման ցածր ցուցանիշ (10 խաղում 6 միավոր) չէր գրանցել: Հայաստանի բազմակի չեմպիոնն արդեն երկու տուր է, ինչ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոյին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել թիմի խաղը ու մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ ստեղծել, ինչպիսին թիմը եղել է տարիներ շարունակ: Բացառված չէ, որ եթե «Փյունիկի» անհաջող ելույթները շարունակվեն, ապա Երյոմենկոն հնարավոր է զրկվի իր պաշտոնից: Այնպես որ առաջիկա հանդիպումը շատ կարևոր է նաև ռուս մարզչի համար:

«Փյունիկի» հետ առաջին շրջանի խաղում «Բանանցն» իսկական մարզական սխրանք գործեց՝ փրկվելով պարտությունից 0-2 հաշվի ժամանակ: Իսկ ահա 2-րդ շրջանի խաղում «Բանանցին» վերջապես հաջողվեց հաղթել մրցակցին, որի նկատմամբ ոչ մի կերպ չէր հաջողվում առավելության հասնել առաջնության նախորդ 8 հանդիպումներում՝ կրելով 4 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Մինչ այդ վերջին հաղթանակը «Փյունիկի»  նկատմամբ «Բանանցը»  տոնել էր անցյալ տարվա մարտի 2-ին՝ 2-1:

«Փյունիկի» հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Բանանցից» առավել արդյունավետ է գործել Նորայր Գյոզալյանը՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ նա փյունիկցիների դարպասը 4 անգամ է գրավել: Գյոզալյանը 4 գնդակով ներկայումս թիմի լավագույն ռմբարկուն է:

«Փյունիկի» հետ կայանալիք առաջիկա հանդիպումը հիշարժան կլինի «Բանանցի» ֆուտբոլիստներ Գևորգ Հովհաննիսյանի և Արամ Բարեղամյանի համար, որոնք խաղադաշտ դուրս գալու դեպքում ՀՀ առաջնություններում իրենց հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնեն:

«Բանանցի» դարպասը բոլորից հաճախ` 8 անգամ գրավել է Գևորգ Ղազարյանը: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն են պատճառել Արամ Հակոբյանն ու Սամվել Մելքոնյանը, որոնք խփել են 6-ական գոլ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արմեն Պետրոսյան․ «Խաղերը վերլուծելիս հասկանում ենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, զուտ չենք իրացնում պահերը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Հավասար արդյունքն արդարացի կլիներ» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանով․ «Օզբիլիսը դեռ լիարժեք պատրաստ չէ, քանի որ շատ ժամանակ է բաց թողել» (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին», Օզբիլիսը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը

«Ալաշկերտը» տպավորեց, «Փյունիկը»՝ հիասթափեցրեց․ VNews-ի ֆոտոշարքը գավաթակրի ու փոխչեմպիոնի խաղից

Տարխանով. «Մեր թիմը այսօր չխաղաց» (տեսանյութ)

Արմեն Ադամյան. «Ինչպես ասում են՝ ինչ մտածել էինք, այն էլ ստացվեց» (տեսանյութ)

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին», չեմպիոնը առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կարող է կայանալ Արաս Օզբիլիսի նորամուտը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 6-րդ տուրին ընդառաջ

«Փյունիկի» խաղերի տոմսերն այլևս անվճար չեն

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը նորամուտն է նշել Բուլղարիայի հավաքականում