fbpx
Բաժիններ

«Բանանց» – «Փյունիկ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԲԱՆԱՆՑ» – «ՓՅՈՒՆԻԿ»

13 խաղ, +3=3-7, 9-16

25 հոկտեմբերիժ.15:00,  «Բանանց-1»  մարզադաշտ

1-ին խաղ. 20.09.2017  «Փյունիկ» – «Բանանց»՝  0-0

Խաղացանկի քմահաճույքով «Բանանցն»  ու «Փյունիկը»  4 օրում երկու անգամ մրցավեճի են բռնվելու միմյանց հետ՝ նախ անցկացնելով ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը, ապա մրցելով առաջնության 11-րդ տուրում:

2-րդ տարին անընդմեջ  «Փյունիկի» և «Բանանցի» գավաթային ճանապարհները կրկին հատվել են: Նախորդ խաղարկությունում մրցակիցների կիսաեզրափակիչ մրցավեճն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով (2-1, 1-0), որը հետագայում եզրափակչում գավաթը զիջել էր «Շիրակին»՝ պարտվելով 0-3 խոշոր հաշվով:

Մրցակիցների միջև կայացած գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, այնպես որ կիսաեզրափակչի ուղեգրի բախտը վճռվելու է պատասխան խաղում:

Իր խաղը զգալիորեն կարգավորած «Բանանցն» առաջնության վերջին 3 հանդիպումներում անհաջող հանդես եկավ՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր, չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

Իսկ «Փյունիկի» համար ընթացիկ մրցաշրջանն առայժմ վատագույններից մեկն է թիմի պատմության մեջ: Հայաստանի բազմակի չեմպիոնն արդեն երկու տուր է, ինչ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 5 անընդմեջ պարտություն էր կրել և միայն 10-րդ տուրում կարողացավ ընդհատել անհաջողությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Շիրակի» հետ:

Այնպես որ երկու թիմերի համար էլ գավաթի կիսաեզրափակչի ուղեգրի նվաճումը շատ կարևոր է և որոշ չափով կմեղմացնի երկրպագուների դժգոհությունն իրենց սիրելիների վերջին շրջանի անհաջող ելույթներից:

Հարկ է նշել, որ գավաթի մրցաշարերում «Փյունիկը» «Բանանցի» համար դժվարին մրցակից է: Դա հատկապես վերաբերում է պատվավոր մրցանակի համար մրցակիցների միջև կայացած վճռորոշ հանդիպումներին: Մինչ այժմ «Փյունիկն» ու «Բանանցը»  4 անգամ են միմյանց հետ վիճարկել Հայաստանի գավաթը և եզրափակիչ 3 հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է փյունիկցիներին:

1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող «Բանանցին», որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: «Փյունիկի» ղեկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ, խաղացող-մարզչի կարգավիճակով Խորեն Հովհաննիսյանն էր:

12 տարի անց՝ 2004թ. «Փյունիկը» Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ եզրափակչում ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը՝ հաղթելով միայն հետխաղյա 11մ հարվածներով:

Թիմերի միջև կայացած գավաթի հաջորդ երկու եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին: 2009թ. եզրափակիչ խաղում գավաթի բախտը վճռեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Իսկ ահա հաջորդ տարի «Փյունիկը» եզրափակչում պարզապես ջախջախեց «Բանանցին»՝  4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Գրանցված խոշոր հաշիվն ինչ-որ չափով անսպասելի էր, քանի որ «Բանանցը» մակեդոնացի մարզիչ Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ շատ հաջող էր մեկնարկել առաջնությունում՝ 7 տուրից հետո ընդամենը 3 միավորով հետ մնալով առաջատար «Փյունիկից», որի հետ մինչ գավաթի եզրափակիչն առաջնության հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝  1-1:

Մրցակիցների գավաթային հերթական դիմակայությունը 9-րդն է: Դրանցից միայն 2-ում է «Բանանցին»  հաջողվել հաղթահարել «Փյունիկի»  արգելքը: «Փյունիկի»  հետ մրցավեճում «Բանանցին»  երկրորդ անգամ հաջողությունն ուղեկցել է 2003թ. խաղարկության կիսաեզրափակչում (1-1, 2-1), ընդ որում հաղթանակը ձեռք է բերվել մրցակցի հարկի տակ:

Հովհաննես Զանազանյանի գլխավորությամբ «Բանանցը» մտավ եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջեց «Միկային»: Դրանից հետո մրցակիցների միջև կայացած գավաթային 5 դիմակայություններում էլ առավելության է հասել «Փյունիկը»:

Եռակի գավաթակիր «Բանանցը» բավական հաջող է հանդես եկել քառորդ եզրափակիչ փուլում: 18 անգամ հանդես գալով գավաթի քառորդ եզրափակչում, «Բանանցի» ֆուտբոլիստներին միայն երկու անգամ՝ 2002 և 2012թթ. չի հաջողվել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել՝ զիջելով համապատասխանաբար «Փյունիկին» (1-2, 0-2) և «Շիրակին» (1-2, 0-0):

Գավաթի մրցաշարերում «Բանանցը» հատկապես հաջող է հանդես եկել 2003-2011թթ.՝ մշտապես հաղթահարելով քառորդ եզրափակչի արգելքը: Այդ տարիներին «Բանանցը»  6 անգամ հանդես է եկել գավաթի եզրափակչում (2007-2010թթ.՝  անընդմեջ)՝ 2007թ. «Արարատի» հետ մրցավեճում դառնալով պատվավոր մրցանակի դափնեկիր:

Գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիր՝ պատվավոր մրցանակի ութակի դափնեկիր «Փյունիկը» 24 խաղարկություններից միայն 5-ում (1995, 2005, 2011, 2012, 2015/16թթ.) չի կարողացել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը:

«Փյունիկի» համար հատկապես հաջող է եղել 2013-2015թթ., երբ թիմը 3 տարի անընդմեջ նվաճել է ՀՀ գավաթը՝ կրկնելով «Արարատի»  ռեկորդային ցուցանիշը (1993-1995թթ.):

Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած հանդիպումներից առաջինում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2-2, իսկ երկրորդում 2-1 հաշվով հաղթել է «Բանանցը»:

Մրցակիցների գավաթային հանդիպումներում առավել արդյունավետ է գործել «Բանանցի» ներկայիս մարզիչ Արամ Հակոբյանը՝  խփելով 3 գնդակ: Փյունիկցիներից 2-ական անգամ գոլի հեղինակ են դարձել Մամադու Դիավարան, Աղվան Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը:

«Փյունիկը» լուրջ կորուստներով է մոտենում այս խաղին: Հանդիպումը բաց կթողնեն նախորդ տուրում դաշտից հեռացված Դիդյե Բորիս Կադիոն և 4-րդ զգուշացումը ստացած Արթուր Քարտաշյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ֆոնսեկա. «Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի»

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Հայաստանի հավաքականը ևս մեկ կարևոր կորուստ ունի առաջիկա խաղերից առաջ

Գևորգ Ղազարյանը նշել է հավաքականի 4 ֆուտբոլիստի, որոնց հետ խաղալն ամենահեշտն է եղել (տեսանյութ)

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Ֆոնսեկան նշել է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

ՀՖՖ-ն գրառում է կատարել, որն ակնարկում է Մխիթարյանի իրավիճակի մասին

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

Դենիս Մահմուդովի տպավորիչ գոլը «Փյունիկին» հաղթանակ պարգևեց «Շիրակի» հետ խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«Ռոմայի» հերթական մարզումը․ Մխիթարյանի վերադարձը մոտ է (տեսանյութ)