fbpx

Բիչախչյանի թիմի՝ ամոթալի հաշվով պարտությունը և հայազգի ֆուտբոլիստի չքնաղագեղ գոլը (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փետրվարի 24-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 21-րդ տուր. «Ռաբոտնիչկի» 2-1 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հովհաննես Համբարձումյանը հերթական անգամ դուրս է մնացել հայտացուցակից: «Վարդարը» 10 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և առաջատար «Շկենդիային» զիջում է 8 միավորով, վերջինս մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Սլովակիայի Սուպերլիգա, 21-րդ տուր. «Սլովան Բրատիսլավա» 6-0 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին: «Ժիլինան» 12 թիմի պայքարում այս պարտությունից հետո նահանջել է 4-րդ տեղ, իսկ «Սլովանը» բարձրացել է 2-րդ հորիզոնական:

Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոն, 22-րդ տուր. «Լիոն-Դյուշեր» 2-2 «Սաննուա». 26-ամյա կիսապաշտպան Մատյո Եզիկյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին և մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին դարձել է անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ: «Լիոն-Դյուշերը» 17 թիմի պայքարում հավասար միավորներով կիսում է 11-13-րդ տեղերը:

Ընկերական հանդիպում. «Ակտոբե» 0-4 «Տոսնո». ղազախական թիմից Մարկոս Պիզելին մասնակցել է առաջին խաղակեսին, իսկ ռուսական ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ամբողջական խաղ է անցկացրել:

Պորտուգալիայի Պրիմերա, 24-րդ տուր. «Մարիտիմու» 3-2 «Գիմարայեշ». Գևորգ Ղազարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և այս մրցավեճին հայտավորված չի եղել: «Մարիտիմուն» 18 թիմի պայքարում հավասար միավորներով 6-7-րդ տեղերն է բաժանում «Չավեսի» հետ:

Սլովակիայի Սուպերլիգա, 21-րդ տուր. «Դունայսկա Ստրեդա» 2-0 «Զեմպլին Միխայլովիցե». թիմի նորեկ Հովհաննես Հարությունյանը հայտավորված չի եղել հանդիպմանը: «Զեմպլինը» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

«Շիրակ» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Սանչեսի գործակալը վճռորոշ քայլերի է անցել

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Մարկոս Պիզելի. «Արդեն ավելի լավ եմ զգում»

«Ռեալը» սխալ որոշում է կայացրել Խամեսի վերաբերյալ». Կառլոս Վալդեռամա

ՊՍԺ-ն իր դիրքորոշումն ունի Նեյմարի տրանսֆերի հարցում

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

Ինչ տրանսֆերներ սպասել «Բարսելոնայից» ձմռանը. մանրամասնում է Բարտոմեուն

Նոր տեղեկատվություն Մարկոս Պիզելիի վնասվածքի վերաբերյալ

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

«Ռեալը» պատրաստ է զիջել «Չելսիին» իր աստղերից մեկին Ազարի տրանսֆերը ձեռք բերելու համար

Նեյմարը պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

Թարմացում Մարկոս Պիզելիի վնասվածքի վերաբերյալ

Տիգրան Բարսեղյան․ «Ուզում եմ, որ բոլոր երկրպագուները մեզ հավատան» (տեսանյութ)

Մարկոսը հիվանդանոցում է. Գյուլբուդաղյանցը տեղեկություններ հաղորդեց Պիզելիի վնասվածքի մասին