fbpx

«Գանձասար-Կապան» – «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»  – «ԱՐԱՐԱՏ»

46 խաղ, +27=5-14, 66-45

29 հոկտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

1-ին շրջան. 06.08.2017  «Գանձասար-Կապան» – «Արարատ»՝  1-3 (1-0)
Ալեքս Ջունիոր Քրիստիան (45) – Անդրանիկ Քոչարյան (59, 67՝ 11մ), Դավիթ Մինասյան (64): Գեղամ Հարությունյանը չիրացրեց 11մ հարվածը (Արսեն Պետրոսյանը հետ մղեց գնդակը):

2-րդ շրջան. 17.09.2017 «Արարատ» – «Գանձասար-Կապան»՝  0-2 (0-1)
Հայկ Իշխանյան (25), Լուբամբո Մուսոնդա (75):

3 անընդմեջ պարտությամբ առաջնությունը սկսած «Գանձասար-Կապանն» աստիճանաբար կարգավորելով խաղը, երկրորդ շրջանում գերազանց ելույթներ ունեցավ: Գանձասարցիները 5 հանդիպումներում 13 միավոր վաստակեցին՝ տոնելով 4 հաղթանակ, այդ թվում նախորդ տուրում խոշոր հաշվով պարտության մատնեցին «Ալաշկերտին» ու ցույց տվեցին լավագույն արդյունքը երկրորդ շրջանում:

Միայն «Շիրակին», այն էլ ավելացված ժամանակի վերջին րոպեին նշանակված 11մ հարվածի շնորհիվ, հաջողվեց մեկ միավոր կորզել կապանցիների հետ մրցավեճում:

Հաջող մրցելույթների շնորհիվ նախորդ առաջնության փոխչեմպիոնը 15 միավորով եզրափակում է առաջատար եռյակը և հաջողությունը զարգացնելու լուրջ մտադրություններով է խաղադաշտ դուրս գալու: «Գանձասար-Կապանը» միակ թիմն է, որ 2-րդ շրջանում պարտություն չկրեց:

Իսկ ահա «Արարատը» համեմատաբար հաջող մեկնարկից հետո կրկին անհաջող ելույթներ ունեցավ, որի հետևանքով հայտնվեց մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում: 2-րդ շրջանում արարատցիներին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել՝ բավարարվելով վերջին երկու տուրերում «Շիրակի» և «Բանանցի» հետ գրանցած ոչ-ոքիներով:

Բացի այդ, ի տարբերություն կապանցիների, «Արարատը» նաև անհաջողության մատնվեց գավաթի մրցաշարում, որում արդեն տևական ժամանակ է, ինչ չի կարողանում հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Ի դեպ, «Արարատն» առաջնությունում միակ հաղթանակը տոնել է հենց «ԳանձասարԿապանի» նկատմամբ մեկնարկային տուրում: Այդ հաղթանակն արարատցիների համար ինչ-որ չափով կարելի է նշանակալից համարել, քանի որ մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 10 հանդիպումներից 8-ում հաղթել էին գանձասարցիները, 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում 6 խաղ շարունակ «Արարատին» չէր հաջողվել գրավել «Գանձասար-Կապանի»  դարպասը:

Եվ միայն մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության 5-րդ շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց խոցել Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

Իսկ վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ արարատցիները տոնել էին 2015թ. մայիսի 30-ին Կապանում՝ 3-0:

Հետաքրքիր է, որ մրցակիցների երկրորդ շրջանի հանդիպումից առաջ «Արարատն» ու «Գանձասար-Կապանը»  մրցաշարային աղյուսակում հարևաններ էին: Արարատցիները 4 միավորով ընթանում էին 5-րդ տեղում, իսկ գանձասարցիները 2 միավորով եզրափակում էին մրցաշարային աղյուսակը:

Այդ խաղում կապանցիները ռևանշի հասան արարատցիների նկատմամբ: Խաղավերջում տեղի ունեցած տհաճ միջադեպի արդյունքում հանդիպումն անավարտ մնաց, քանի որ «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը հրաժարվում էր ենթարկվել մրցավարի որոշմանն ու լքել տեխնիկական գոտին:

Այդ ամենի արդյունքում «Արարատին» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց, իսկ Արկադի Անդրեասյանը երկու տարով որակազրկվեց, թեև շարունակում է հանդիպումների ժամանակ տրիբունայից ղեկավարել իր սաների գործողությունները, իսկ տեխնիկական գոտուց արարատցիներին վերջին 2 հանդիպումներում ցուցումներ է տալիս Էդգար Թորոսյանը: Իսկ ահա պաշտոնապես «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրած Ալբերտ Սաֆարյանը տեղափոխվել է «Արարատ-2»:

Մրցակիցների մրցավեճում գանձասարցիներից արդյունավետ խաղով աչքի է ընկել Գեղամ Հարությունյանը՝ խփելով 6 գնդակ: Այդ գոլերից 3-ը նա իր օգտին է գրանցել նախորդ առաջնությունում, որում գանձասարցիներից ավելի արդյունավետ գործեց Կլաուդիր Մարինին՝ 4 անգամ գրավելով «Արարատի»  դարպասը: Արարատցիներից ամենաարդյունավետը ներկայումս կապանցիների կազմում հանդես եկող Գևորգ Նռանյանն է՝  5 գոլ:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատի»  ավագ Ռաֆայել Սաֆարյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Դեսիրեն Մարկոսին ու ևս 3 լեգեոների է զիջում ԲԽ-ի 1 մրցաշրջանում խփած գոլերի քանակով

Տիգրան Եսայան․ «Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից, դժգոհ՝ արդյունքից» (տեսանյութ)

Ալեքսանդր Տարխանովը՝ Էրիկ Վարդանյանի բացակայության, եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Գլխավոր հարցի պատասխանը կստանանք վերջին տուրում․ «Փյունիկը» հաղթեց այս առաջնությունում իր վերջին խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք կայուն ֆուտբոլ խաղանք» (տեսանյութ)

Վահե Գևորգյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Գանձասար-Կապանը» (տեսանյութ)

Դարպասապահների կոպիտ սխալները որոշիչ էին «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)