Գյումրիի և Կապանի թիմերը թրիլլեր բեմադրեցին Երևանում, իսկ Կամո Հովհաննիսյանը գոլ խփեց Բելառուսում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Գյումրիի և Կապանի թիմերը թրիլլեր բեմադրեցին Երևանում, իսկ Կամո Հովհաննիսյանը գոլ խփեց Բելառուսում (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք ամենաուղղակի առնչությունն ունեն հայկական ֆուտբոլի հետ:

Նոյեմբերի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 13-րդ տուր. «Գանձասար-Կապան» 2-2 «Շիրակ». կապանյան թիմը հաշվի մեջ առջևում է եղել 2-0 հաշվով՝ շնորհիվ Դմիտրի Յաշինի և Լուբամբո Մուսոնդայի դիպուկ հարվածների: Սակայն գյումրեցիներն Արամ Մուրադյանի և Մոհամեդ Կաբայի գոլերի շնորհիվ ոչ-ոքի են կորզել:

«Գանձասար-Կապանն» իր ակտիվում գրանցել է 20 միավոր և առաջատար «Ալաշկերտին», որը նույնպես սայթաքել էր այս տուրում, զիջում է 7 միավորով: «Շիրակը» 19 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Գլխավոր մարզիչներ Կարեն Բարսեղյանը և Վարդան Բիչախչյանը հանդիպումից հետո մասնակցել են մամուլի ասուլիսների:

«Շիրակի» ավագ Աղվան Դավոյան. «0-2 հաշվով պարտվելու ժամանակ կամք դրսևորեցինք: Մենք թե՛ այս, թե՛ նախորդ հանդիպումներում մրցակիցներին խաղով չենք զիջել, բայց հաղթանակ տոնել չի ստացվում: Պատճառներից կառանձնացնեմ բախտի գործոնը»:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Նյուքասլ». Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ դուրս է մնացել թիմի հայտացուցակից: «Կարմիր սատանաները» զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 29-րդ տուր. «Շախտյոր Սոլիգորսկ» 1-2 «Տորպեդո-Բելազ». Կամո Հովհաննիսյանը 64-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Անդրեյ Խաչատուրյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին: «Տորպեդո-Բելազը» եզրափակում է լավագույն հնգյակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր. «ԲՄԱ-Խաբարովսկ» 2-4 ԲԿՄԱ Մոսկվա. Ռուսլան Կորյանը մնացել է պահեստայինների նստարանին: «ԲՄԱ-Խաբարովսկն» ընթանում է վերջին՝ 16-րդ հորիզոնականում:

Արգենտինայի Սուպերլիգա, 9-րդ տուր. «Նյուելս Օլդ Բոյզ» 0-1 «Բելգրանո». Մաուրո Գևգեոզյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: «Նյուելս Օլդ Բոյզը» 28 թիմի պայքարում 20-21-րդ տեղերն է բաժանում «Ռասինգի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

Ռեշֆորդը՝ Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է, քան ես, ֆուտբոլը, քաղաքականությունը»

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում (տեսանյութ)

Մխիթարյանի վարկանիշային թիվը FIFA 21 տեսախաղում

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել»

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

«Ռոման» Ա սերիայում մեկնարկեց ոչ-ոքիով, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Անակնկալ «Օլդ Թրաֆորդում». ՄՅՈւ-ն պարտվեց. «Բորուսիան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ․ «Շիրակ» – «Ալաշկերտ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր