fbpx

Լրացուցիչ

Գոռ Մինասյանը դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») ոսկե մեդալակիր է դարձել ծանրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

Մինչև 105 կգ քաշայինների պայքարում գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունը ավարտել է 200 կգ արդյունքով, իսկ հրումը վարժությունում կարողացել է գլխավերևում պահել 230 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 430 կգ արդյունքով Մինասյանը իր հետևում է թողել Չինաստանը և Հարավային Կորեան ներկայացնող մարզիկներին:

Հիշեցնենք, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նույնպես դարձել էին Ունիվերսիադա-2017-ի չեմպիոններ, իսկ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ փոխչեմպիոն: Թաեքվոնդիստ Սերգեյ Վարդազարյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ:

Լուսանկարը և տեսանյութը՝ Հովհաննես Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից:

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ ըստ լրագրողների

Փաշիկ Ալավերդյան․ «Մեր հավաքականը աշխարհի առաջնությունում կարող էր նվաճել 9 մեդալ»

Դուք արդեն հասցրե՞լ եք մասնակցել «Տարվա լավագույն մարզիկների» քվեարկությանը

Ֆուտբոլն անտեսված չէ. 2017թ. լավագույն մարզիկի կոչման 25 հավակնորդները

Գոռ Մինասյան. «Անհաղթահարելի մրցակիցներ չկան, ամեն ինչ հնարավոր է, պետք է միայն կամքի ուժ դրսևորել»

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

ՀՀ նախագահը պարգևատրել է Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Յուրի Ջորկայեֆին և այլոց

Սիմոն Մարտիրոսյանը՝ համաշխարհային Ունիվերսիադայի չեմպիոն

Արթուր Թովմասյանը՝ ամառային ունիվերսիադայի ոսկե մեդալակիր

Ամառային համաշխարհային Ունիվերսիադային կմասնակցի 16 հայ մարզիկ

Գոռ Մինասյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (Ապրիլի 11-17)