Գրան Պրի. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին - VNews
Բաժիններ

Գրան Պրի. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի խաղարկությունում այսօր կայացան նախավերջին՝  8-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանը, ով երեկ վերջինն էր ավարտել իր մրցավեճը, այսօր առաջինն ավարտեց մրցախաղը՝ արագորեն հաշտություն կնքելով Եվգենի Տոմաշևսկու հետ: Պարտիայում ընդամենը 17 քայլ կատարվեց:

Ավարտական տուրից առաջ Արոնյանը 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մրցաշարն առանց պարտության անցկացնող հայ գրոսմայստերը լավ հնարավորություն ունի արժանանալու գլխավոր մրցանակին՝ 20 հազար եվրո դրամական պարգևի: Ավարտական տուրում Արոնյանը սևերով կմրցի Հիկարու Նակամուրայի հետ:

4,5-ական միավորով Արոնյանին հետապնդում են Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դին Լիրենը, Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Տոմաշևսկին, Ռիչարդ Ռապորտը, Թեյմուր Ռաջաբովը և Պենտալա Հարիկրիշնան:

Լի Չաոն հաղթեց Անիշ Գիրիին, Թեյմուր Ռաջաբովը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:

Մնացած պարտիաներում Ռիչարդ Ռապորտը և Դմիտրի Յակովենկոն, Էռնեստո Ինարկիևն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Պյոտր Սվիդլերը և Դին Լիրենը,  Հիկարու Նակամուրան և Պենտալա Հարիկրիշնան, Ջոն Լյուդվիգ Համերն ու  Ալեքսանդր Ռյազանցևը հաշտություն կնքեցին:

Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը և Պավել Էլյանովը: Նրանց մրցախաղում ռեկորդային՝ 140 քայլ կատարվեց, որից հետո մրցակիցները հաշտություն կնքեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է