Դաժան պարտություն 0-5 հաշվով և «լռություն»՝ Հայաստան - Բելառուսի խաղի ժամանակ - VNews
Բաժիններ

Դաժան պարտություն 0-5 հաշվով և «լռություն»՝ Հայաստան – Բելառուսի խաղի ժամանակ

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք վերաբերում են թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս տեղի ունեցած անցուդարձին, որն ուղղակիորեն կապված է հայկական ֆուտբոլի հետ:

Նոյեմբերի 8-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եվրո-2018», ընտրական փուլ, 1-ին տուր. Չեխիայի Մ-19 5-0 Հայաստանի Մ-19. խմբի մյուս խաղում Շոտլանդիան 3-1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգին: Արտակ Օսեյանի սաները նոյեմբերի 11-ին ուժերը կչափեն Շոտլանդիայի, նոյեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, կկայանա ՀայաստանԲելառուս ընկերական հանդիպումը: Մրցակցի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն հրավիրել է 22 ֆուտբոլիստների, որոնցից միայն 4-ն են լեգեոներ: Խոսքը դարպասապահ Ալեքսանդր Գուտորի («Չեռնոմորեց», Ուկրաինա), պաշտպան Սերգեյ Պոլիտևիչի («Գենչլերբիրլիգի», Թուրքիա), կիսապաշտպաններ Նիկիտա Կորզունի («Դինամո Կիև», Ուկրաինա) և Ալեքսանդր Կարնիցկիի («Տոսնո», Ռուսաստան) մասին է:

ՖԱՖ երկրպագուների շարժում. «ՖԱՖ-ը Հայաստան – Բելառուս հանդիպման համար երկրպագման երթ ու երկրպագման միջոցառումներ մարզադաշտի տրիբունայում չի կազմակերպելու: Բոլոր ցանկացողները կարող են ՖԱՖ-ականների հետ միասին ներկա գտնվել հանդիպմանը և ՀՖՖ-ի գործողություններին արժանի փոխադարձ լռությամբ հետևել հանդիպման ընթացքին: ՖԱՖ-ը կլինի հյուսիսային տրիբունայում»:

Բելառուսի հավաքականի պաշտպան Սերգեյ Մատվեյչուկ. «Շատ ուրախ կլինեմ խաղալ այնպիսի հզոր ֆուտբոլիստի դեմ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Նման խաղերն օգնում են զարգանալ որպես խաղացող: Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է, ով փայլուն կարիերա ունի: Հայաստանի բախտը բերել է, որ ունի Մխիթարյանի պես խաղացողի»:

Ռուսաստանի Մ-17 հավաքականի և «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյան. «Ես հպարտ եմ, որ հայ եմ, շատ եմ սիրում և հարգում իմ պատմական հայրենիքը, սակայն այժմ հանդես եմ գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում և իմ ապագան կապում եմ նրա հետ»:

Ռուսաստանի Ազգային լիգա, 22-րդ տուր. «Տյումեն» 0-0 «Ֆակել». Արթուր Առուստամյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին, Արմեն Համբարձումյանը՝ ամբողջ հանդիպմանը: «Ֆակելը» 17-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանի Ազգային լիգա, 22-րդ տուր. «Օրենբուրգ» 1-0 «Ենիսեյ». Արթուր Մալոյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին, իսկ Արթուր Սարկիսովը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով: «Ենիսեյը» մնում է առաջնության առաջատարը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Աղբյուր․ Մանջուկիչը համաձայնության է հասել մոսկովյան ակումբի հետ

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

«Համբուրգը» չդիմացավ․ «Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից