fbpx

Դավիթ Արշակյանի վերադարձը Եվրոպա և Սարգիս Ադամյանի թիմի գերկամային հաղթանակը Բունդեսլիգա-2-ում (տեսանյութ)

Օրվա ընթացքում ստացվել են հայկական ֆուտբոլին վերաբերող տեղեկություններ: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարված իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի խաղացողների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունվարի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի հավաքականի թեկնածու, «Չիկագո Ֆայրի» նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը պաշտոնապես տեղափոխվել է դանիական «Վեյլե»: 23-ամյա ֆուտբոլիստի նոր թիմը հանդես է գալիս Դանիայի 1-ին դիվիզիոնում և առաջին խաղաշրջանից հետո առաջնության առաջատարն է: Տվյալ լիգային մասնակցում է 12 թիմ:

Գերմանիայի Բունդեսլիգա, 20-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 3-2 «Ինգոլշտադտ». Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում հավասար միավորներով 5-6-րդ տեղերն է բաժանում նույն «Ինգոլշտադտի» հետ:

Ֆրանսիայի Լիգա-1, 23-րդ տուր. ՊՍԺ 4-0 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը հավասար միավորներով 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռենի» հետ:

Ընկերական հանդիպում. «Վարդար» 0-1 «Չեռնոմորեց» (Ուկրաինա). Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում:

Ընկերական հանդիպում. «Գորոդեյա» 3-1 «Սլուցկ». բելառուսական թիմում փորձաշրջան անցնող Ղուկաս Պողոսյանը դարձել է իր թիմի 2-րդ գոլի հեղինակը՝ աչքի ընկնելով 37-րդ րոպեին: Առայժմ «Բանանցի» ֆուտբոլիստ համարվող 23-ամյա Պողոսյանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Հայկ Իշխանյան. «Հավաքականը հիանալի հնարավորություն ունի դուրս գալու Եվրոպայի առաջնություն» (տեսանյութ)

Լիբանանի 2-րդ դիվիզիոն, 15-րդ տուր. «Հոմենեթմեն» 3-4 «Շաբաբ Ալ-Սահել». Զավեն Բադոյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Շաբաբ Ալ-Սահելը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Հոլանդիայի 1-ին դիվիզիոն, 22-րդ տուր. «Ֆորտունա» 1-2 «Էմմեն». Նորայր Ասլանյանը փոխարինման է մտել հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված երկրորդ րոպեին: 26-ամյա ֆուտբոլիստը օրեր առաջ ընկերական խաղի էր մասնակցել «Էմմեն» Մ-21-ի կազմում և դարձել հեթ-տրիքի հեղինակ: «Էմմենն» այս հաղթանակից հետո 20 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Ընկերական հանդիպում. «Զարյա» Մ-21 1-2 «Զիրկա». Արման Հովհաննիսյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

«Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ով վերջին օրերին փորձաշրջան էր անցնում Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալեքսանդրիա» թիմում, վերադարձել է հայկական ակումբի տրամադրության տակ: 22-ամյա ֆուտբոլիստն «Ալեքսանդրիայում» մասնակցել է 2 ընկերական խաղի: «Փյունիկն» այս օրերին շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Վարդան Մինասյանի և Անդրեյ Տալալաևի մեկնաբանություններն «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղից հետո (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Արամ Ոսկանյանը՝ Մկոյանին հիմնական կազմ ընդգրկելու մասին․ «Եթե մենք չաջակցենք մեր ֆուտբոլիստին, ապա որտե՞ղ պետք է աջակցեն» (տեսանյութ)

«Փյունիկը» չի կարողանում հաղթանակ տոնել առաջնության 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Եթե պիտի լեգեոներների բերենք և նրանց պատճառով խնդիրներ ունենանք, ավելի լավ է՝ մեր «երեխեքը» խաղան» (տեսանյութ)

Երևանում տոն է, իսկ ֆուտբոլային կրքերը թեժացնում էին չեմպիոնը և գավաթակիրը․ VNews.am-ի ֆոտոշարքը

«Արսենալը» պատրաստվում է հունվարին վարձակալել «Բարսայի» ֆուտբոլիստին

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երևան քաղաքի տարեդարձին հաղթեց երևանյան թիմը․ չեմպիոնն ուժեղ էր «Գանձասար-Կապանից» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը և Տիգրան Բարսեղյանը ներկա են «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» խաղին (լուսանկարներ)

The Sun. Մոուրինյոն ներկայացրել է այն պաշտպանին, որը կօգնի ամրապնդել պաշտպանությունը

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Արմեն Ադամյան․ «Արտյոմ Խաչատուրովը նոր լիցք է տվել Հայաստանի հավաքականին» (տեսանյութ)