fbpx

Եվս մեկ «աստղ» «Ալաշկերտում» և Հարոյանի ու Մանուչարյանի թիմն ընդդեմ հայկական ակումբի (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փետրվարի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Մակեդոնիայի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ. «Վարդար» 1-1 «Շկենդիա». Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում վնասվածքի պատճառով: Ի դեպ, «Շկենդիան» երկրի առաջնության առաջատարն է, իսկ «Վարդարը» բավարարվում է 2-րդ տեղով: Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 7-ին:

«Ալաշկերտը» հերթական տրանսֆերն է իրականացրել: Թիմի նորեկն է սլովենական «Մարիբորի» նիգերիացի 29-ամյա հարձակվող Սանի Օմորեջին: Նա ֆուտբոլային կրթություն է ստացել «Նումանսիայում», «Էսպանյոլում», ևս 2 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում: Օմորեջին պրոֆեսիոնալ ֆուտբոլում հայտնի է սլովենական «Ցելյեում», «Մարիբորում» և Իսրայելի «Հապոելում» (Քֆար Սաբա) իր ելույթներով:

Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Մադրիդի «Ռեալի» համակարգում եղած ֆուտբոլիստը տեղափոխվում է Հայաստան: Ժամանակին Երևանի «Միկայում» են հանդես եկել իսպանացի կիսապաշտպաններ Պեդրո Լոպեսը և Ուլիսես Մոնտենեգրոն, ովքեր «Արքայական» ակումբի սաներ էին:

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը պաշտոնապես տեղափոխվել է Բուլղարիայի 2-րդ դիվիզիոնի «Մոնտանա» թիմ: Վերջինս ընթացիկ առաջնությունում 16 թիմի պայքարում այս պահին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 22-ամյա Շահինյանն ավելի վաղ հանդես է եկել նաև «Միկայում», «Փյունիկում» և պորտուգալական «Բրագայում»:

26-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ռոստովի» հետ: Ռուսական ակումբի պաշտոնական կայքը չի նշում, թե համաձայնագիրը կոնկրետ ինչ ժամկետով է երկարաձգվել: «Ռոստովը» Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

«Արցախ» – «Լոռի» խաղում տուգանայինից կատարված հարվածով 2 գեղեցիկ գոլ է գրանցվել (տեսանյութ)

«Արցախ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Ռեալի» և «Բարսելոնայի» հայտացուցակները 9-րդ տուրի համար

«Արցախ» – «Լոռի»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Էդեն Ազար․ «Որևէ խնդիր չեմ տեսնում, ես կարող եմ կարիերաս ավարտել «Չելսիում»»

Վալվերդեն և «Բարսելոնայի» փոխնախագահը մեկնաբանել են Նեյմարի շուրջ տարածված լուրերը

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ երբ ֆուտբոլը կվերադառնա Կապան

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հոկտեմբերի 20-21)

«Ռեալը» դարձյալ զրկված կլինի առաջատար պաշտպանից

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Լոպետեգին պատմել է, թե ինչպես է իրեն զգում «Ռեալում»

Լուկաս Վասկեսը խոսել է Նեյմարի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին

Սանչեսի գործակալը վճռորոշ քայլերի է անցել

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Վենգերը կարիերայի շարունակության մեծ ընտրություն ունի, բայց մտածում է 2 գրանդ ակումբում աշխատանքի մասին