fbpx

Երյոմենկոյի «տխուր» ցուցանիշը. Ո՞վ է ամենահաջողակ մարզիչը «Փյունիկի» պատմության մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեքսեյ Երյոմենկոն հեռացել է «Փյունիկից» և թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արմեն Գյուլբուդաղյանցը, ով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո փոխարինել էր Արտակ Օսեյանին: Հենց Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ էին փյունիկցիները մասնակցել Եվրոպա լիգայի մրցաշարին, ինչպես նաև անցկացրել էին ընթացիկ առաջնության մեկնարկային տուրի «Բանանցի» հետ հանդիպումը, որում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2:

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսեյ Երյոմենկոն «Փյունիկի» ղեկը ստանձնել էր առաջնության երկրորդ տուրում: Նրա նորամուտը հաջող ստացվեց. փյունիկցիները սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեցին առաջնությունում անհաջող մեկնարկած «Գանձասար-Կապանին»: Սակայն հաջող սկիզբը շարունակություն չունեցավ: Այդ հաղթանակը ռուսաստանցի մասնագետի օրոք այդպես էլ մնաց միակը: Հաջորդ 8 հանդիպումներում «Փյունիկն» ընդամենը 3 միավոր վաստակեց՝ կրելով 5 անընդմեջ պարտություն: «Փյունիկի» ներկայիս արդյունքը վատագույնն է թիմի 25-ամյա պատմության մեջ:

Ալեքսեյ Երյոմենկոն ՀՀ առաջնություններում «Փյունիկի» ղեկը ստանձնած 16-րդ մարզիչն էր: Նրա գլխավորությամբ անցկացրած 9 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 6 միավոր վաստակեցին, ինչը հնարավոր միավորների ընդամենը  22,2 տոկոսն է: Այս ցուցանիշը թիմի մարզիչների մեջ վատագույնն է բացառությամբ Վարազդատ Ավետիսյանի, ում գլխավորությամբ 2013/14թթ. անցկացրած 2 հանդիպումներում էլ «Փյունիկը» պարտվել էր:

Ալեքսեյ Երյոմենկոն «Փյունիկի» օտարերկրացի 4-րդ մարզիչն էր: Հետաքրքիր է, որ թիմի օտարերկրացի նախկին 3 մարզիչներն էլ միաժամանակ նաև գլխավորել են Հայաստանի ազգային հավաքականը: Առաջինն արգենտինացի Օսկար Լոպեսն էր, որի օրոք «Փյունիկը» 2002թ. յուրօրինակ հեթ-տրիքի հեղինակ դարձավ՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Նրա գլխավորությամբ «Փյունիկն» առաջնությունում վաստակեց հնարավոր միավորների 88,8 տոկոսը, որը լավագույն արդյունքն է թիմը մարզած մարզիչների մեջ:

Հաջորդ մրցաշրջանում Օսկար Լոպեսից «Փյունիկի» ղեկը ստանձնած ռումինացի Միխայ Ստոյկիցան թիմին չեմպիոնական հերթական բարձունքին հասցրեց: Նա թիմից հեռացավ հաջորդ առաջնության 8-րդ տուրից հետո՝ հունիսի կեսին, մինչ այդ հասցնելով «Փյունիկի» հետ նվաճել ՀՀ գավաթն ու Սուպերգավաթը: Ստոյկիցան «Փյունիկի» միակ մարզիչն է, որի օրոք անցկացրած առաջնության 36 հանդիպումներում թիմն այդպես էլ պարտություն չկրեց:

2005թ. առաջնության 6-րդ տուրից հետո «Փյունիկը» գլխավորած հոլանդացի Հենկ Վիսմանի օրոք էլ փյունիկցիները հերթական չեմպիոնությունը գրանցեցին:

1992թ., երբ կազմավորվեց «Փյունիկը», որն այն ժամանակ կրում էր ՀՄԸՄ անվանումը, թիմի գլխավոր մարզիչը հայկական ֆուտբոլի վառ անհատականություններից մեկն էր` Խորեն Հովհաննիսյանը, ով միաժամանակ իր սաների հետ խաղադաշտ էր դուրս գալիս ու հաջողությամբ եզրափակում էր խաղընկերների կազմակերպած գրոհները:

Ազգային անդրանիկ առաջնությունում 37-ամյա Հովհաննիսյանը 17 գոլի հեղինակ դարձավ: Նրա գլխավորությամբ ՀՄԸՄ-ը նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, հասավ ՀՀ գավաթի եզրափակիչ, որտեղ 0-2 հաշվով զիջեց «Բանանցին»:

1993թ. ամռանը Հովհաննիսյանը մեկնեց Լիբանան` ստանձնելով Բեյրութի ՀՄԸՄ-ի խաղացող-մարզչի պաշտոնը: Նրա փոխարեն Երևանի ՀՄԸՄ-ում գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Հովհաննիսյանի օգնականը` Գևորգ Պապյանը: Հաջորդ մրցաշրջանում թիմի ղեկը վստահվեց Լևոն Յաբլուկյանին:

1995թ. ամռանը վերադառնալով Հայաստան, Խորեն Հովհաննիսյանը կրկին ստանձնեց իր հարազատ թիմի ղեկը, որը վերանվանվել էր «Փյունիկ»: Նրա օրոք փյունիկցիները 2 անգամ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, դարձան հանրապետության գավաթակիր ու սուպերգավաթակիր: Հովհաննիսյանը «Փյունիկը» գլխավորեց մինչև 1998թ. առաջնության ավարտը, որից հետո թիմը լուծարվեց:

Իսկ առավել երկար «Փյունիկը» գլխավորել է Վարդան Մինասյանը, ով մարզիչներից առավել հաջող գործունեություն է ծավալել հարազատ ակումբում: Նրա գլխավորությամբ «Փյունիկը»  4-ական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսները, 2 անգամ դարձել է ՀՀ գավաթակիր:

Վարդան Մինասյանն առաջին անգամ «Փյունիկի»  ղեկը ստանձնել էր 2004թ. առաջնության 8-րդ տուրից հետո, երբ Միխայ Ստոյկիցան հեռացել էր թիմից: Մինչ այդ նա ռումինացի մարզչի օգնականն էր: Մինասյանի նորամուտը շատ տպավորիչ ստացվեց: Նրա գլխավորությամբ փյունիկցիները 16 անընդմեջ հաղթանակ տոնեցին: Մարզչական կարիերայում այդ տարի Մինասյանը չեմպիոնական առաջին բարձունքը նվաճեց: Մինչև հաջորդ մրցաշրջանի 6-րդ տուրից հետո «Փյունիկի» ղեկը հոլանդացի Հենկ Վիսմանին հանձնելը, Վարդան Մինասյանն իր սաների հետ նվաճեց նաև Սուպերգավաթը:

Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին անգամ «Փյունիկը» գլխավորել է 2007թ. մայիսի սկզբին՝ առաջնության 3-րդ տուրից հետո փոխարինելով Սամվել Պետրոսյանին, ով թիմին նախորդ մրցաշրջանում չեմպիոնի կոչմանն էր արժանացրել: Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց թիմի չեմպիոնական հաջողությունը, նաև նրա օրոք «Փյունիկը» հերթական անգամ դարձավ սուպերգավաթակիր: Հաջորդ առաջնության 11-րդ տուրից հետո Գյուլբուդաղյանցն իր տեղը զիջեց Վարդան Մինասյանին:

VivaroNews.am-ը ներկայացնում է «Փյունիկը»  գլխավորած մարզիչների ցուցանիշները:

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ % Թվական
1.Վարդան Մինասյան 133 90 26 17 295-104 296 74,1 2004-2005, 2008-2011, 2012
2.Խորեն Հովհաննիսյան 128 86 16 26 336-158 274 71,3 1992-1993, 1995/96-1998
3.Սարգիս Հովսեփյան 68 34 16 18 115-66 118 57,8 2013/14-2015/16
4.Լևոն Յաբլուկյան 39 29 5 5 150-34 92 78,6 1994-1995, 2001
5.Արմեն Գյուլբուդաղյանց 37 20 7 10 62-29 67 60,3 2007-2008, 2017/18
6.Միխայ Ստոյկիցա 36 28 8 0 106-20 92 85,1 2003-2004
7.Սամվել Պետրոսյան 31 26 4 1 94-24 82 88,1 2006-2007
8.Արտակ Օսեյան 30 12 9 9 35-27 45 50 2016/17
9.Սուրեն Չախալյան 27 12 3 12 45-37 39 48,1 2012/13
10.Ռաֆայել Նազարյան 22 9 7 6 35-22 34 51,5 2012/13-2013/14
11.Օսկար Լոպես 21 18 2 1 82-14 56 88,8 2002
12.Սամվել Դարբինյան 20 15 2 3 68-23 47 78,3 2001
13.Հենկ Վիսման 20 11 6 3 36-13 39 65 2005
14.Գևորգ Պապյան 19 14 3 2 57-15 45 78,9 1993
15.Ալեքսեյ Երյոմենկո 9 1 3 5 6-15 6 22,2 2017/18
16.Վարազդատ Ավետիսյան 2 0 0 2 1-4 0 0 2013/14

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Մխիթարյան VS Մովսիսյան, և հավաքականի ձախողման շուրջ մյուս մտքերը

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը (ուղիղ)

«Սա ազգի պատվի խաղն է»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ջիբրալթարի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստան – Ջիբրալթար. Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Արմեն Գյուլբուդաղյանցը դիմել է հայ երկրպագուներին (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի հարցազրույցը հավաքականի մարզումից հետո (տեսանյութ)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Որքանով էր տեղին Հայաստանի հավաքականի ղեկը վստահել Արմեն Գյուլբուդաղյանցին

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ՀՖՖ-ից բացահայտել են՝ ում հետ են բանակցություններ վարել և ինչու են ընտրել Գյուլբուդաղյանցին

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)

Վարդան Մինասյանը դիմեց լրագրողներին․ «Ես կպատասխանեմ Հայաստանի հավաքականի վերաբերյալ ձեր հարցերին» (տեսանյութ)