fbpx

Երևանի գավաթի համար պայքարում էին նաև արտասահմանցի մրցարշավորդներ

ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիան և STR մարզական ակումբը համատեղ կազմակերպել էին ավտոմրցավազքի առաջնություն, որտեղ խաղարկվում էր Երևան քաղաքի գավաթը:

Մրցումներն անցկացվեցին 6 դասակարգերում՝ կախված մեքենայի շարժիչի ծավալից և հզորությունից: Երևանի գավաթի համար պայքարում էին 35 ավտոմրցարշավորդ, որոնց թվում էին նաև 2 կին մասնակից BMW և Ford ավտոմեքենաներով: Ժամանել էին նաև ներկայկացուցիչներ մեր հարևան երկրից՝ Իրանից:

Օլիմպիական գրաֆիկով անցկացվող մրցարշավներն ընթացան Արարատյան փողոցում Չարբախից Մասիս տանող ճանապարհին: Մրցուղու երկարությունը 402 մետր էր, իսկ հաղթող էր ճանաչվում եզրագիծն առաջինը հատող մրցարշավորդը:

Վիվառոյի ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը, ով նաև STR ակումբի հիմնադիրն է, հանդես եկավ Subaru մեքենայով ամենաուժեղների F դասում:

  • 11

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: