fbpx

Զավեն Բադոյանի նոր թիմը և գոլն առաջին իսկ խաղում ու «Արմավիրի» նոր այցը Երևան

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրվա ընթացքում ստացվել են հայկական ֆուտբոլին վերաբերող տեղեկություններ: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունվարի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Զավեն Բադոյանը կարիերան շարունակում է Լիբանանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Շաբաբ Ալ-Սահելի» կազմում: Նա իր նորամուտն է նշել նոր թիմում առաջնության 13-րդ տուրի՝ «Շաբաբ Մանջալ Անջարի» հետ խաղում (3-1): Բադոյանը մասնակցել է ամբողջ խաղին ու դարձել իր թիմի 2-րդ գոլի հեղինակը:

Ֆրանսիայի Լիգա-1, 21-րդ տուր. «Ամիեն» 1-1 «Մոնպելյե». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը վաստակած 28 միավորով 8-9-րդ տեղերն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Ռենի» հետ:

Ռուսական «Արմավիր» ակումբը, ինչպես և նախորդ ձմռանը, այս տարի նույնպես ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմն այնտեղ կժամանի հունվարի 22-ին ստուգողական խաղ անցկացնելուց հետո: «Արմավիրի» գլխավոր մարզիչն Արսեն Պապիկյանն է, իսկ ֆուտբոլիստների թվում են Էդուարդ Լուսիկյանը, Գրիգորի Մաթևոսյանը, Էդուարդ Սարգսյանը և Ալբերտ Արզումանյանը: «Արմավիրը» Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի «Հարավային» գոտու 1-ին շրջանից հետո առաջնության առաջատարն է:

Արամ Ոսկանյան. «Մեծ փոփոխություններ չեն սպասվում «Բանանցի» կազմում: Մեր 2-րդ թիմից մի քանի ֆուտբոլիստներ այժմ 1-ին թիմի հետ են, հնարավոր է՝ 1 կամ 2 ֆուտբոլիստ միանան արտասահմանից: Ընթացքը կշարունակվի, և 2-րդ թիմից կրկին ֆուտբոլիստներ կգան, կմարզվեն, ու մեծ ուշադրություն կդարձնենք: Եթե լավ մարզավիճակում լինեն, հնարավոր է՝ մեզ հետ նաև հավաքների մեկնեն»:

Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արցախը» հայտարարել է թիմի 2 ֆուտբոլիստի՝ 21-ամյա պաշտպան Ռոստիսլավ Գոլովաչի և 20-ամյա հարձակվող Վիկտոր Մարտինի հետ նոր պայմանագրեր կնքելու մասին: «Արցախն» իր կազմն օրերս համալրել էր 2 ռուս նորեկով: Խոսքը 19-ամյա դարպասապահ Սամուր Ագամագոմեդովի և 21-ամյա կիսապաշտպան Մուսլիմ Բամմաթգերևի մասին է:

«Լոռիի» ֆուտբոլիստներն իրենց վերջին մարզումն են անցկացրել Երևանում: Թիմի լեգեոներները հունվարի 18-ին կվերադառնան արձակուրդից: «Լոռին» հունվարի 20-ին կվերադառնա Վանաձոր և այնտեղ կշարունակի մարզումները: Թիմն այսօրվա մարզման ժամանակ հանդիպել է հայ անվանի գրոսմայստեր Լևոն Արոնյանին և լուսանկարվել նրա հետ:

«Գանձասար-Կապանը» շարունակում է իր ուսումնամարզական հավաքը, որը տեղի է ունենում Կապանում:

Մակեդոնական «Վարդարն» այս օրերին ուսումնամարզական հավաքի շրջանակներում գտնվում է թուրքական Անթալյայում: Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը նույնպես թիմի ճամբարում են:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Յուրա Մովսիսյանն այսօր ներկա է գտնվել «Արցախ» – «Արարատ-Արմենիա-2» ընկերական խաղին (լուսանկար)

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

«Ոգևորությունը շատ մեծ է բոլոր տղաների մոտ»․ Համբարձումյանը, Ավետիսյանը և Հովհաննիսյանն՝ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

Հայաստանի հավաքական է հրավիրվել «Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը

«ՖԻՄԱ» – «Արցախ»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

Անհավանական 2 գոլ և վերջաբան «Բանանց» – «Արցախ» խաղում, մարզային դերբին Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Բանանց» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գևգեոզյանի փայլուն գոլային փոխանցումը, Ադամյանն այս անգամ զարմանալիորեն «լռեց» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Բանանց» – «Արցախ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր