fbpx

Էդգար Մալաքյանի սքանչելի ելույթն Ուկրաինայում և Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունը (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա դուրս կատարված իրադարձություններին, որոնք այսպես թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին:

Դեկտեմբերի 9-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգելու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերի ժամկետը: Հայտարարության մեջ նշված է. ««Ալաշկերտ ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում»:

Հետաքրքիր է, որ Աբրահամ Խաշմանյանը հետագայում հայտարարել է, որ իր պաշտոնանկության մասին տեղեկացել է մամուլից և Կարագանդայի «Շախտյորի» հետ բանակցություններ չի վարել:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է այն 25 մարզիկների անունները, ովքեր հավակնում են ընդգրկվելու տարվա լավագույն 10 մարզիկների ցանկում: Ֆուտբոլիստներից առաջադրված է միայն Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր. «Մարիուպոլ» 4-2 «Ստալ». Էդգար Մալաքյանը դարձել է դուբլի հեղինակ՝ 26-րդ րոպեին բացելով հաշիվը, իսկ 87-րդ րոպեին՝ այն դարձնելով 4-2: Նա և Արթուր Դանիելյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, իսկ Գոռ Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 21-րդ րոպեին՝ վնասվածք ստանալու պատճառով: «Ստալը» վերջին՝ 12-րդ տեղում է:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 17-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 0-1 «Բոխում». Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում բաժանում է 9-12-րդ տեղերը Բրաունշվայգի «Այնթրախտի», «Դույսբուրգի» և «Էրցգեբիրգե Աուեի» հետ միասին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր. «Ռուբին» 3-1 «ԲՄԱ-Խաբարովսկ». Ռուսլան Կորյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 18-րդ րոպեին՝ վնասվածք ստանալու պատճառով: «ԲՄԱ-Խաբարովսկը» զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

ՈւՂԻՂ․ Արմեն Գյուլբուդաղյանցի և Սարգիս Ադամյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Սարգիս Ադամյա՞ն․ չեմ ճանաչում»․ Ի՞նչ ուղի է անցել Մխիթարյանից հետո մեր այսօրվա գլխավոր աստղը

Ֆուտբոլիստները ժամանել են. Հայաստանի հավաքականը սկսում է հավաքը (լուսանկարներ)

Բաբայանը գոլ խփեց այնտեղ, որտեղ հավաքականը ջախջախել էր դանիացիներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Ադամյանը «ճախրում» է, Բաբայանի շքեղ գոլը, Կամոյի «ասիստը»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մյուս տարի պայքարելու չլինեինք եվրագավաթների համար, ապա ես անելիք չէի ունենա «Արարատում» (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը