fbpx
Բաժիններ

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Սփոփիչ գոտեմարտերի մասնակցում են մեր 3 ըմբիշներ: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը շատ վստահ հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Մակսիմ Նեհոդայի հետ գոտեմարտում ու բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Թահել Մամադովի հետ:

77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերի շարքը սկսեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ, ում հաղթեց բավականին դժվարին պայքարում: Հաջորդ փուլում Ջուլֆալակյանը ավելի վստահ հաղթանակ տարավ մոլդովացի Դանիել Կատարագայի նկատմամբ և բրոնզի համար կպայքարի Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովի հետ:

87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը թեև լավ էր սկսել, բայց տարօրինակ պարտություն կրեց գերմանացի Դենիս Կուդլայից ու լքեց պայքարը:

Այսօր մեկնարկի դուրս եկած ըմբիշներից 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտություն կրեց Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանից:

97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը որակավորման փուլում հաղթեց շվեդ Պոնտուս Լունդին, սակայն, հաջորդ փուլում պարտություն կրեց ադրբեջանցի Օրխան Նուրիևից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Գևորգ Ղարիբյանը, Հրանտ Կալաչյանը և Սարգիս Քոչարյանը կմեկնարկեն շուտով:

Հայ մարզիկների ելույթներին կարող եք հետևել Vivaro News – Armenian Sport էջում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Մաքսիմ Մանուկյանը իրավունք է ստացել անցկացնել սփոփիչ գոտեմարտ

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում (տեսանյութ)

Մեդալների հույսով. Եվրոպական խաղերում այսօր մրցում են մեր հունահռոմեականներն ու մարմնամարզիկները

Կարապետ Չալյանը եզրափակչում է, Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում են

Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը հաղթեցին և մտան քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղեր. Այսօր 4 բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար, կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները

Մինսկ 2019. Մաքսիմ Մանուկյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում

Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը եզրափակիչում է

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին (տեսանյութ)