fbpx

Ըմբշամարտ, Կիևի մրցաշար. Հայ մարզիկների բոլոր արդյունքները (թարմացվում է)

Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին Հայաստանը ներկայացել է մեծ պատվիրակությամբ։ VivaroNews.am-ը ներկայացնում է մրցաշարում հայ ըմբիշների ցույց տված բոլոր արդյունքները։

Պարբերաբար թարմացրեք էջը՝ նոր տեղեկատվություն ստանալու համար։

Երեկ, փետրվարի 23-ին մեկնարկել է պայքարը հունահռոմեական ոճում, մինչև 55, 63, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում։ Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ Նորայր Հախոյանը, Սլավիկ Գալստյանը և Էդուարդ Սարգսյանը կշարունակեն պայքարը պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնելու համար։ Նրանց գոտեմարտերը կկայանան այսօր։

Այսօր պայքարի մեջ են մտել նաև մինչև 60, 67, 77, 87, 130 կգ քաշային ըմբիշները։

Մինչև 60 կգ քաշային կարգ

Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակչում պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանին, 1/4 եզրափակչում էլ պայքարի դուրս թողել լեհ Անդրեյ Դավիդ Էրսետիչին։ Ցավոք, կիսաեզրափակչում Մելիքյանը 1-5 հաշվով զիջել է ուկրաինացի Անդրեյ Մարտինյուկին ու կարող է պայքարել միայն բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար իր գոտեմարտը Մելիքյանը կանցկացնի վաղը՝ մեկ այլ ուկրաինացի Դենիս Չեբանովի հետ։

Մինչև 77 կգ քաշային կարգ

Մինչև 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ՝ ընթացքում պայքարից դուրս թողնելով նաև մեր երկրի մյուս ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանին։ Ցավոք, կիսաեզրափակչում Չալյանը զիջեց Իրանը ներկայացնող Պեյման Պոշտամին։

Մինչև 87 կգ քաշային կարգ

Մինչև 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ 6-9 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովին։ Նույն քաշային կարգում կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Շահինյանը, սակայն վերջինս նույնպես պարտություն կրեց՝ զիջելով Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենիուկին 1-5 հաշվով։ Մանուկյանը և Շահինյանը վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար։

130 կգ քաշային կարգ

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էդգար Խաչատրյանը հենց առաջին փուլում՝ քառորդ եզրափակչում զիջեց ուկրաինացի Վլադիսլավ Վորոնյիին 10-16 հաշվով։ Ցավոք, Խաչատրյանի մրցակիցը հետագայում ևս դուրս մնաց պայքարից, ուստի հայ ըմբիշը չի մասնակցի նաև սփոփիչ գոտեմարտի և ավարտեց ելույթը Կիևում։

Մինչև 55 կգ քաշային կարգ. Պայքար մեդալների համար

Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում զիջեց իրանցի Ռամին Բաստանիին և մնաց առանց մեդալի։

Մինչև 63 կգ քաշային կարգ. Պայքար մեդալների համար

Սլավիկ Գալստյանը այսօր բրոնզե մեդալի համար պայքարում հաղթանակ տարավ ուկրաինացի Դմիտրի Դոբրովի նկատմամբ։ Սա Հայաստանի առաջին մեդալն էր այս մրցաշարում։ Գոտեմարտի տեսագրությունը դիտեք այստեղ։

Մինչև 82 կգ քաշային կարգ. Պայքար մեդալների համար

Էդուարդ Սարգսյանը բրոնզե մեդալի համար պայքարեց Ադրբեջանը ներկայացնող Էլվին Մուրսալիևի հետ, սակայն, ցավոք, 3-3 հաշվի պայմաններում պարտություն կրեց, քանի որ վերջին միավորը վաստակել էր մրցակիցը։

Մինչև 87 կգ քաշային կարգ. Պայքար մեդալների համար

Աշխարհի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և դարձավ մրցաշարի հաղթող։

Մրցաշարի ընթացքում հայ մարզիկների գոտեմարտերի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։ Հետագա ելույթների մասին թարմացումներ կարող եք գտնել Vivaro News – Armenian Sport էջում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյանը նորմալ է գնահատում հայ ըմբիշների ելույթները Նիսի մրցաշարում (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կվերադառնա Հայաստան այս շաբաթ

Նիսի մրցաշար․ Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ նվաճեցին, 2՝ բրոնզե

Նիսի մրցաշար. Պատգամավոր մարզիկը և այլ ինտրիգներ տարվա առաջին ստուգատեսում

Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիսի մրցաշարի մասին. «Որպես պատգամավոր էլ ավելի զգոն ու հաղթական պետք է լինեմ»

Ֆրանսիայի մրցաշարին կմասնակցի հունահռոմեական ոճի 6 ըմբիշ

Հայտնի մարզիկների շնորհավորանքները՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Արթուր Ալեքսանյանի Ամանորի շնորհավորանքը

Գևորգ Ալեքսանյանը պատմել է Արթուրի առողջական վիճակի ու բուժման ընթացքի մասին

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց Հայաստանի գավաթի խաղարկությունը

Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Գոռ Մինասյանը՝ 2018 թվականի Գյումրու լավագույն մարզիկ

Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»