fbpx
Բաժիններ

Թեժ Գյումրին՝ ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային պատկերով, իսկ Ալեքսանդր Կարապետյանը կրկին հիացնում է (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլի մասին նորություններով: Թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձությունները շատ հետաքրքրական էին հայ ֆուտբոլասերների համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 11-րդ տուր. «Շիրակ» 0-1 «Ալաշկերտ». հյուրերից նախավերջին՝ 89-րդ րոպեին աչքի է ընկել Լեսթեր Պելտիերը: «Ալաշկերտն» այս հաղթանակից հետո մնում է առաջնության առաջատարը՝ վաստակած 23 միավորով, իսկ «Շիրակը» 2-րդ հորիզոնականում է և գործող չեմպիոնից հետ է մնում 5 միավորով:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել միջադեպ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ: Դրա վերաբերյալ իրենց մեկնաբանությունն են տվել անձամբ մասնագետը, «ՍԱ Շիրակը» և «ՖԱ Ալաշկերտը»: «Շիրակն» էլ հրապարակել է միջադեպը ներկայացնող տեսանյութը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 11-րդ տուր. «Գանձասար-Կապան» 2-0 «Արարատ». կապանցիներից աչքի են ընկել Գեղամ Հարությունյանը և Լուբամբո Մուսոնդան: «Գանձասար-Կապանն» իր ակտիվում գրանցել է 18 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը: «Արարատը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Այս մրցավեճից հետո իր տպավորություններն է հայտնել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 13-րդ տուր. «Սիլեքս» 0-0 «Վարդար». Հովհաննես Համբարձումյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին, իսկ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Վարդարը» եզրափակում է լավագույն եռյակը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր. «Ամկար» 1-1 «Ուրալ». Վարազդատ Հարոյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Էդգար Մանուչարյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ուրալն» ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Կիպրոսի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Օլիմպիակոս Նիկոսիա» 1-1 «ՆԵԱ Սալամիս». Տարոն Ոսկանյանը և Դավիթ Մանոյանը մնացել են պահեստայինների նստարանին: «ՆԵԱ Սալամիսը» 13-րդ տեղում է:

Լյուքսեմբուրգի գավաթ, 1/16 եզրափակիչ. «Դյուդելանժ» 3-3 «Պրոգրես» (11-մետրանոց հարվածաշարում՝ 7-8). Ալեքսանդր Կարապետյանը հիմնական ժամանակում դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի 1-ին և 2-րդ գոլերը: Կարապետյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Պրոգրեսը» դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Նշենք, որ Կարապետյանն իր թիմի լավագույն ռմբարկուն է նաև առաջնությունում:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 27-րդ տուր. «Դինամո Բրեստ» 1-0 «Տորպեդո Բելազ». Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Անդրեյ Խաչատուրյանը չի հայտնվել հայտացուցակում: «Տորպեդո Բելազը» 6-րդ տեղում է:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր. «Զիրկա» 1-0 «Վորսկլա». «Զիրկայից» Արման Հովհաննիսյանը փոխարինման է մտել 74-րդ րոպեին, զգուշացվել դեղին քարտով, իսկ «Վորսկլայից» Գեղամ Կադիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Զիրկան» 8-րդ տեղում է, «Վորսկլան»՝ 4-րդ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր. «Կրասնոդար» 4-1 «ԲՄԱ-Խաբարովսկ». Ռուսլան Կորյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկը» զբաղեցնում է 15-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Հայտնի է Վարազդատ Հարոյանի վնասվածքի լրջությունը

Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Դավիթ Գատիկոևի հետ

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ, Հարոյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին

Պաշտոնական․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս դարպասապահի հետ

Պաշտոնական․ «Արարատը» բրազիլացի նորեկ ունի

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթել է «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատը» պարտվել է Սոչիի ուսումնամարզական հավաքի վերջին խաղում

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել «Նեա Սալամիսի» դեմ խաղում (տեսանյութ)