Թիմային բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են հայկական ակումբները - VNews
Բաժիններ

Թիմային բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են հայկական ակումբները

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբը «Փյունիկն»  է, որն իր կենսագրության ընթացքում 34 տիտղոսի է արժանացել: «Փյունիկը»  14 անգամ (1992, 1995/96, 1996/97, 2001-2010, 2014/15թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 8 անգամ (1996, 2002, 2004, 2009-2010, 2012/13-2014/15) դարձել է ՀՀ գավաթակիր,  9 անգամ (1997, 2002, 2004-2005, 2007-2008, 2010-2011, 2015թթ.)՝ ՀՀ սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացել է առաջնության արծաթե, 1 անգամ էլ՝ բրոնզե մեդալներին:

«Փյունիկը»  յուրօրինակ ռեկորդակիր է ինչպես ՀՀ առաջնություններում նվաճած տիտղոսների քանակով (17), այնպես էլ ՀՀ գավաթի և Սուպերգավաթի մրցաշարերում ունեցած հաջողություններով: 2001-2010թթ. փյունիկցիները 10 տարի անընդմեջ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

«Փյունիկը» նաև ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ թիմն է, որն անցկացրած 647 հանդիպումներում 1531 գոլ է խփել: Միջին արդյունավետությամբ էլ (2,36 գոլ) լավագույնը «Փյունիկի»  ցուցանիշն է:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Արարատին», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 145 գնդակ է խփել: Այդ տարի արարատցիները նաև միջին արդյունավետության ռեկորդ սահմանեցին` մեկ խաղում  միջինը խփելով 4,26 գոլ: «Արարատին» է պատկանում նաև մեկ մրցաշրջանում խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության ռեկորդը` 122 (1992թ.՝ 145-23):

Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Շիրակին»  (33 խաղում) և ՀՄԸՄ-ին (34 խաղում), որոնք 1992թ. առաջնությունում 108-ական գոլ են խփել:

Իսկ ահա «Ուլիսը» (2011թ.) և «Բանանցը»  (2013/14թթ.) չեմպիոններից ամենացածր արդյունավետությունն են ցույց տվել՝ 28 խաղում դառնալով 38-ական գոլի հեղինակ:

Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի միջին արդյունավետությամբ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 2002թ. առաջնության մեկ խաղում միջին հաշվով 3,9 գոլ է խփել (82 գոլ՝ 21 խաղում):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Վարդան Բիչախչյան․ «Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար»

Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական. «Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել