fbpx

Թիմային բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են հայկական ակումբները

Միայն 3 թիմի` «Արարատին» (1993թ., 28 խաղ), «Շիրակին» (1994թ., 28 խաղ, 1995թ., 10 խաղ) և «Փյունիկին» է (1995/96թթ., 22 խաղ, 2003թ., 28 խաղ) հաջողվել առաջնությունն անցկացնել առանց պարտության:

Իսկ ահա «Ղարաբաղը» (1995թ.՝  10 խաղում 4 ոչ-ոքի), «Ազնավուրը» (1995/96թթ.՝ 22 խաղում 2 ոչ-ոքի), «Լոռին» (1997թ.՝  18 խաղում 1 ոչ-ոքի), «Շիրակ-2-ը» (1998թ.՝ 20 խաղում 1 ոչ-ոքի) և «Ուլիսը»  (2015/16թթ.՝ 15 խաղում 2 ոչ-ոքի) առաջնությունում հաղթանակ չեն տոնել:

ՀՀ առաջնություններում «Շիրակն» ու «Փյունիկը» 59 խաղ անընդմեջ անպարտելի են մնացել: «Շիրակը» 1993թ. օգոստոսի 12-ին «Արարատին» 0-1 հաշվով զիջելուց հետո մինչև 1995թ. հոկտեմբերի 14-ը «Ղարաբաղի» հետ կայացած հանդիպումը (0-1) չէր պարտվել: «Փյունիկը» 2002թ. հոկտեմբերի 9-ին «Շիրակին» պարտվելուց (0-1) հետո անհաջողության չէր մատնվել մինչև 2004թ. նոյեմբերի 11-ը` զիջելով «Կիլիկիային» (0-1):

«Փյունիկին» է պատկանում ամենահաջող մեկնարկի ռեկորդը` 14 անընդմեջ հաղթանակ Օսկար Լոպեսի գլխավորությամբ (2002թ.):

1992թ. «Շիրակը» մեկնարկային 8 խաղերում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի շիրակցիներն անցկացրած 33 խաղերից 21-ում գոլ բաց չեն թողել, ինչը ևս ռեկորդ է:

2004թ. «Փյունիկը» Վարդան Մինասյանի օրոք 16 անընդմեջ հաղթանակ է տոնել:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5 6

Մ21 հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան

Արթուր Ավագյան․ «Ֆուտբոլիստը պետք է 24 ժամ հետևի իր կենսակերպին» (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Արարատ-Արմենիայի» նախկին դարպասապահը միացավ «Լոռիին»

«Շիրակը» հրաժարվել է հերթական լեգեոների ծառայություններից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Պաշտոնական. «Գանձասար-Կապանի» լեգեոները համալրեց «Արարատ-Արմենիան»

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

6 ֆուտբոլիստ հեռացել է «Լոռիից»

«Գանձասար-Կապանն» առաջին մարզումն է անցկացրել 2019 թվականին (լուսանկարներ)

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը կտեղափոխվի՞ ՄԼՍ

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ