fbpx

Ինչքա՞ն է կշռում Հելոուինի դդումը. հատուկ խաղադրույք Վիվառոյից

Կախարդներ, վամպիրներ, զոմբիներ և այլ սարսափ-հերոսներ… Ընդամենը մի քանի օր և նրանք կշրջեն մայրաքաղաքի փողոցներով ու կհավաքեն իրենց բաժին քաղցրավենիքը:

Ինչու՞, որովհետև շուտով Հելոուին է: Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն ԱՄՆ-ում, աշխարհի շատ երկրներում նշվում է Հելոուինը: Տոնը թեև Արևմտյան ծագում ունի, սակայն վերջին տարիներին տարածում է գտել նաև Հայաստանում:

Հելոուինի կարևոր ատրիբուտը դդումն է, որը ներսից լուսավորելով, տոնակատարության մասնակիցները տեղադրում են բակում, փողոցներում և այլն:

Եվ իհարկե այս զվարճալի օրը Վիվառոն անակնկալ չի կարող չմատուցել: Լայֆ Կազինոյի տաղավարում դրված է լինելու մեծ դդում, որը տեսանելի կլինի ուղիղ եթերում: Հաճախորդները հնարավորություն կունենան խաղադրույքներ կատարել դդումի քաշի վերաբերյալ:

Իսկ թե ինչքան է կշռում այդ դդումը, պարզ կդառնա Հելոուինի գիշերը, երբ կրկին ուղիղ եթերում այն կկշռվի, և խաղադրույք կատարողներն անմիջապես կտեղեկանան իր շահումների մասին:

Հաճելի տոնը զուգորդենք հաճելի պահերով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: