fbpx
Բաժիններ

«Լեոյի» փայլուն կամային հաղթանակն ՈՒԵՖԱ-ի գավաթում և անկասելի դարձող «Ալաշկերտը» (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Դրանք վերաբերում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք առնչվում են հայազգի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 15-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթ, հիմնական փուլի 3-րդ տուր. «Լեո» 6-5 «Լիբուրն» (Կոսովո). Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տոնել Գարեգին Մաշումյանի և Սարգիս Նասիբյանի դուբլերի ու Սլոբոդան Յանյիչի և Տիգրան Վարդանյանի մեկական գոլերի շնորհիվ: «Լեոն» նախորդ 2 տուրերում գրանցել էր մեկական պարտություն և ոչ-ոքի:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 9-րդ տուր. «Փյունիկ» 0-1 «Ալաշկերտ». Հայաստանի գործող չեմպիոնին առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակն է պարգևել Արտյոմ Սիմոնյանը: Սա «Փյունիկի» 5-րդ անընդմեջ պարտությունն էր: Գլխավոր մարզիչներ Աբրահամ Խաշմանյանի և Ալեքսեյ Երյոմենկոյի հետխաղյա մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ալաշկերտն» այս խաղից հետո կրկին դարձել է առաջնության միանձնյա առաջատարը (20 միավոր)՝ 2-րդ տեղում ընթացող «Շիրակին» գերազանցելով 3 միավորով: «Փյունիկն» «Արարատի» հետ 5-ական միավորով բաժանում է վերջին 2՝ 5-6-րդ տեղերը:

«Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո: Նա «Ալաշկերտի» դեմ խաղում թիմի ավագն էր:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր. «Պրոգրես Նիդերկորն» 3-2 «Մոնդորֆ». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-2: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Պրոգրես Նիդերկորնը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 10-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 0-2 «Ունիոն Բեռլին». Սարգիս Ադամյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 33-րդ տուր. «Կոլորադո Ռապիդս» 1-0 «Ռեալ Սոլթ Լեյք». Յուրա Մովսիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռեալ Սոլթ Լեյքն» ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր. «Ռոստով» 0-1 «Ռուբին». Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ռոստովը» զբաղեցնում է 10-րդ տեղը:

Ուրուգվայի Կլաուսուրա, 7-րդ տուր. «Ռամպլա Խունիորս» 1-4 «Պենյարոլ». Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Պենյարոլը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Էդգար Մանուչարյանն «Ուրալի» կողմից հատուկ պատրաստված մարզաշապիկ է ստացել ակումբում անցկացրած 100-րդ հանդիպման կապակցությամբ:

Ֆրանսիայի Լիգա-1, 9-րդ տուր. «Մոնպելյե» 2-0 «Նիցա». Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 11-րդ հորիզոնականում է:

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 33-րդ տուր. «Չիկագո Ֆայր» 3-2 «Ֆիլադելֆիա». Դավիթ Արշակյանը փոխարինման է մտել մրցավարի ավելացրած 1-ին րոպեին: «Չիկագո Ֆայրը» եզրափակում է լավագույն եռյակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Վադիմ Լազորենկո․ «Մրցակիցն ինձ շատ դուր եկավ, բայց մեր ֆուտբոլիստներից էլ չեմ կարող դժգոհել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Չգիտեմ՝ Արտակ Սիմոնյանն ինչպես պետք է քնի այս գիշեր» (տեսանյութ)

«Ադամյանի մոտ դեռ անորոշ իրավիճակ է». «Հոֆենհայմի» մարզիչը խոսել է ֆուտբոլիստների վնասվածքներից

«Արարատը» ոչ միանշանակ 11 մետրանոցով խուսափեց պարտությունից (տեսանյութ)

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Էդգար Բաբայան. «Շատ կներե՛ք. կփորձենք՝ նման բան այլևս չստացվի»

Ուղիղ․ Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան (9-1) խաղից հետո

Ուղիղ. Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան խաղից առաջ

Լեոնարդո Բոնուչի. «Նպատակ չունեի Հայաստանին 10 հոգով թողնելու, բնազդաբար ստացվեց»

Մեր անսարք «ավտոբուսը»․ Հայաստան – Հունաստան խաղի տակտիկական մանրամասները

Աբրահամ Խաշմանյանը 10-րդ մարզիչն է, որ պարտությամբ է նշել նորամուտը Հայաստանի հավաքականում

Ստաֆիլիդիսը պատմել է իր և Ադամյանի՝ Հայաստան – Հունաստան խաղի վերաբերյալ հետաքրքիր գրազի մասին