fbpx

Լյուիս Հեմիլթոն. «Ես երբեք Սենայից լավը չեմ լինի»

«Մերսեդես» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլտոնը հայտարարել է, որ ոչ մի տիտղոս չի կարող իրեն ավելի լավը դարձնել, քան Ֆորմուլա 1-ի լեգենդ Այրտոն Սենան: 2017 թվականի մրցաշրջանը մոտենում է ավարտին, և բրիտանացին մոտ է հերթական՝ չորրորդ չեմպիոնությանը:

«Այրտոնի կյանքը հանկարծակի ընդհատվեց: Սակայն ես կարծում եմ, որ եթե նա շարունակեր հանդես գալ արքայական ավտոսպորտում, նա կունենար ևս մի քանի տիտղոս: Ես չեմ կարծում, որ ես ավելի լավն եմ, քանի որ ունեմ ավելի տիտղոսներ ու հաղթանակներ Գրան պրիներում: Ես հպարտ եմ, որ իմ և նրա անունները դնում են կողք կողքի: Այդքանը», – հայտարարել է Լյուիս Հեմիլթոնը:

Այս մրցաշրջանում չեմպիոն դառնալու դեպքում Հեմիլթոնը կգերազանցի Սենային ու կհավասարվի Սեբաստիան Ֆետելին ու ֆրանսահայ ավտոարշավորդ Ալեն Պրոստին: Ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ ունեն միայն Խուան Մանուել Ֆանհիոն ու Միխայել Շումախերը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: