Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն Ջիբրալթարի մրցաշարին - VNews
Բաժիններ

Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն Ջիբրալթարի մրցաշարին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը նոր մրցաշրջանը կսկսեն Ջիբրալթարում վաղը մեկնարկելիք շախմատային ավանդական փառատոնի մասնակցությամբ:

Մարտին Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին նախապատրաստվող Արոնյանի համար Ջիբրալթարի մրցաշարն ուժերի հիանալի ստուգատես կլինի: Արոնյանը ՖԻԴԵ-ի  2797 վարկանիշով գլխավորում է մրցաշարի 274 մասնակիցների ցանկը, որոնցից 108-ը գրոսմայստերներ են:

Այս տարի Ջիբրալթարում անցկացվող շախմատի ավանդական փառատոնը բավական ուժեղ կազմ է հավաքել: Արոնյանի հնարավոր մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2793), վերջին 3 տարիների Ջիբրալթարի մրցաշարերի անփոփոխ հաղթող Հիկարու Նակամուրան (2781), Դավիթ Նավարան (2749), Պենտալա Հարիկրիշնան (2745), Վասիլի Իվանչուկը (2726), Վան Հաոն (2711), Մայքլ Ադամսը (2709), Ռիչարդ Ռապորտը (2700) և Բորիս Գելֆանդը (2697): Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը (2647):

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 25 հազար ֆունտ ստեռլինգով: 2-րդ մրցանակակիրը կստանա 20 հազար, 3-րդը՝ 15 հազար ֆունտ ստեռլինգ: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան մրցաշարի 15 լավագույն մասնակիցները:

Նախատեսված են դրամական մրցանակներ նաև կանանց մեջ լավագույն ցուցանիշներն ունեցող 15 շախմատիստուհիների համար: 1-ին մրցանակը 15 հազար ֆունտ ստեռլինգ է: 2-րդ արդյունքը ցույց տված շախմատիստուհին կպարգևատրվի 10 հազար ֆունտ ստեռլինգով, 3-րդը՝ 6 հազար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է