fbpx

«Ծաղկաձոր օփեն». Անվանի վետերանն ու պատանի շախմատիստն առաջատարների թվում են

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացան շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները: Ուշադրության կենտրոնում առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին:

Մրցաշարը հաջող է սկսել հայկական շախմատի անվանի վետերան Ռաֆայել Վահանյանը, ով երկրորդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով վրացի շախմատիստուհի, գրոսմայստեր Նինո Մայսուրաձեի նկատմամբ: Հետաքրքիր է, որ վերջինս մեկնարկային տուրում հաղթել էր իր ամուսնուն՝ բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիեռին, ով անհատական վարկանիշով (2583) մրցաշարի մասնակիցների մեջ 8-րդ արդյունքն ունի:

Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց նաև Հովիկ Հայրապետյանը՝ պարտության մատնելով մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2639) ունեցող ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկին:

Իր հաջող ելույթներով հաճելիորեն զարմացնում է մեր անվանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի 13-ամյա որդին՝ Էդուարդը, ով հաղթանակներ է տոնել գրոսմայստերներ, ուզբեկ Մարատ Ջումաևի և Արման Միքայելյանի նկատմամբ: 3-րդ տուրում պատանի շախմատիստը մրցելու է հայկական շախմատի վետերան Ռաֆայել Վահանյանի հետ:

Հաղթարշավը շարունակեց նաև Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առավելության հասնելով Ռաֆայել Բակունցի նկատմամբ: Իսկ ահա հաղթանակով մեկնարկած Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Պետրոսյանը երկրորդ տուրում բավարարվեցին կեսական միավորով ու դուրս մնացին առաջատարների խմբից:

2 տուրից հետո նույնքան միավորով աղյուսակը գլխավորում են 10 շախմատիստներ: Նրանց թվում են Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Վահանյանը, Հովիկ Հայրապետյանը, Էդուարդ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես նաև Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հաղթեց Օնիշչուկին և գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Առաջատարների շարքերը նոսրանում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Գրոսմայստերներից 9-ն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռաֆայել Վահանյանն անակնկալ մատուցեց

Մեկնարկում է Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը բավարարվեց 4-րդ տեղով

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց անգլիացիների հետ

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը շարունակեց հաղթարշավը

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի գերազանց մեկնարկը