«Ծաղկաձոր օփեն». Ուժեղագույնները մեկնարկեցին հաղթանակով - VNews
Բաժիններ

«Ծաղկաձոր օփեն». Ուժեղագույնները մեկնարկեցին հաղթանակով

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկեց շախմատի միջազգային մրցաշարը, որը բավական ներկայացուցչական կազմ ունի: Գլխավոր մրցանակի համար ուժեղագույնների՝ A խմբի մրցաշարում պայքարը սկսեցին 17 երկրների 69 շախմատիստներ:

Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2639) ունի ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկը, ով մեկնարկեց հաղթանակով՝ առավելության հասնելով ՖԻԴԵ-ի վարպետ Արմենակ Եղիազարյանի նկատմամբ: Հայ շախմատիստներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2601) ունի Տիգրան Պետրոսյանը, ով պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանին:

Բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներից մեկնարկում հաղթանակներ տոնեցին նաև Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռաֆայել Վահանյանը, ղազախ Ռինատ Ջումաբաևը, Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը:

Իսկ ահա Արտաշես Մինասյանը, բրազիլացի Ալեքսանդր Ֆիեռն ու խորվաթ Մարին Բոսիոչիչը պարտվեցին: Ընդհանուր առմամբ մրցաշարի մեկնարկը շատ արդյունավետ ստացվեց: Անցկացված 34 մրցախաղերից 27-ն արդյունավետ ելք ունեցան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Պետրոսյան. Ֆենոմեն, ով ցանեց շախմատային երկրի սերմերը (տեսանյութ)

Մեկնարկային 5 տուրերում լավագույնը Տիգրան Պետրոսյանն է

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Ռաֆայել Վահանյանը՝ վետերանների շախմատի աշխարհի չեմպիոն

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը մեդալների հավակնորդների թվում են:

Աշխարհի առաջնություն. Վահանյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մինասյանն առաջատարներին հետապնդողների թվում են

Աշխարհի առաջնություն. Վահանյանն առաջին պարտությունը կրեց

Աշխարհի առաջնություն. Վահանյանը կես միավոր է զիջում 2 առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Վահանյանն ու Մովսիսյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից երեքն անհաջողության մատնվեցին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը