fbpx

«Ծաղկաձոր օփեն». Տիգրան Պետրոսյանն առաջին պարտությունը կրեց ու զիջեց առաջատարի դիրքը

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին: Ցավոք, Տիգրան Պետրոսյանը սևերով պարտվեց խորվաթ Մարին Բոսիոչիչին, իսկ ուկրաինացի Վիտալի Բեռնադսկին հաղթեց ղազախ Ռինատ Ջումաբաևին: Պետրոսյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց ու զիջեց առաջատարի դիրքը:

7 տուրից հետո 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Վիտալի Բեռնադսկին ու Մարին Բոսիոչիչը: 5-ական միավորով առաջատարներին հետապնդում են 8 շախմատիստներ, որոնց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը:

Արամ Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը միմյանց հետ հաշտություն կնքեցին, Դավիթ Հարությունյանն էլ միավորը կիսեց Ալեքսանդր Ֆիեռի հետ:

Հայկական շախմատի անվանի վետերաններ Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը վաստակել են 4,5-ական միավոր: Վահանյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Պավլովի հետ, իսկ Մինասյանը հաղթեց Արթուր Դավթյանին:

Վաղը կայանալիք նախավերջին՝  8-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կխաղա առաջատարներից մեկի՝ Մարին Բոսիոչիչի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանի մրցակիցը կլինի սևերով խաղացող Ռինատ Ջումաբաևը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Արամ Հակոբյանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում է

Արամ Հակոբյանը մրցանակային տեղերի հավակնորդների թվում է

Արամ Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Մանուել Պետրոսյանը

Հայ շախմատիստներից լավագույնն Արամ Հակոբյանի արդյունքն է

Արամ Հակոբյանը զիջեց առաջատարի դիրքը

Արամ Հակոբյանն առաջատարների խմբում է

Հայաստանցի 5 շախմատիստներ սկսում են պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

«Կռիվ» է լինելու առաջատարի և փոխչեմպիոնի միջև․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Ռիգայի միջազգային մրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Առաջին հանդիպումը սկանդալից հետո. Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«Բանանցը» 11 տարվա դադարից հետո գոլ խփեց եվրոգավաթի մեկնարկային խաղում

Ով է Հայաստանի լավագույն ռմբարկուն եվրոգավաթներում և ուշագրավ այլ տեղեկություններ

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող