fbpx

Կայացավ Կառլեն Մկրտչյանի երկար սպասված վերադարձը խաղադաշտ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոկտեմբերի 6-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ընկերական հանդիպում. «Փյունիկ» 2-1 «Արցախ». փյունիկցիներից դուբլի հեղինակ է դարձել Կարեն Խատուևը, իսկ հյուրերից 11-մետրանոց նշակետից դիպուկ է գտնվել Արմեն Դուրունցը:

«Փյունիկի» կազմում այս հանդիպմանը մասնակցել է Կառլեն Մկրտչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել երկարատև դադարից հետո: 28-ամյա ֆուտբոլիստը, ով երևանյան ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր էր կնքել օգոստոսին, այդ մրցավեճում կրել է «Փյունիկի» ավագի թևկապը:

Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու ՂազախստանՀայաստան ընտրական հանդիպումը: Խաղը սպասարկելու է Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին, 4-րդ պաշտոնյան՝ Վյաչեսլավ Բանարին, ՖԻՖԱ-ի պատվիրակը՝ Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Ռոբերտ Արզումանյան. «Հայաստանի հավաքականն այս պահին ուժեղ չէ Դանիայից, Լեհաստանից և մյուս մրցակիցներից, ուստի Ղազախստանին պարտվելն էլ առանձնապես աղետ չի լինի: Եթե նպատակ է դրվում դուրս գալ աշխարհի առաջնություն, և դա չի ստացվում, նշանակում է՝ արդեն ձախողում է: Սակայն, անկախ ամենից, երկրպագուներն ամեն պարտություն ծանր են տանում»:

Ռոբերտ Արզումանյան. «Պետք է ամենին իրատեսորեն նայել: Գլխավորը հասկանալն է, որ թիմը ցուցադրում է իր առավելագույնը, որպեսզի ֆուտբոլիստը շրջափուլից հետո ասի. «Ես արեցի ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում էր»: Եթե մենք պարտվենք Ղազախստանին, չեմ կարծում, թե դա ողբերգություն կհամարվի, քանի որ Ղազախստանի առաջնությունն ուժեղ է Հայաստանի լիգայից, և խաղացողների ընտրությունն էլ ավելի մեծ է»:

«Եվրո-2019», ընտրական փուլ. Մակեդոնիայի Մ-21 0-2 Սերբիայի Մ-21. «Գանձասար-Կապանի» դարպասապահ Ֆիլիպ Իլիկը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան. «Գիտեմ՝ ինչու է մեր հավաքականն այս վիճակում, բայց չեմ ցանկանում խոսել ներկայիս խնդիրների մասին, թող մարզիչները որոշեն: Բայց այն, թե ինչն է պակասում նախորդ տարիների համեմատ՝ բոլորին է հասկանալի: Յուրաքանչյուր հավաքական պետք է ցուցադրի թիմային խաղ, իսկ Հայաստանի մոտ վերջին ժամանակներս դա ստացվում է 30 րոպե կամ մեկ խաղակես»:

«Եվրո-2019», ընտրական փուլ, 4-րդ տուր. Բուլղարիայի Մ-21 2-2 Ղազախստանի Մ-21. Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 81-րդ րոպեին: Ղազախստանի Մ-21 հավաքականն իր ենթախմբում 2-րդ տեղում է:

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը մեկնել է Հայիթիի ազգային հավաքականի տրամադրության տակ: Հայիթցիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Ճապոնիայի ընտրանու հետ:

Բելգիայի 1-ին դիվիզիոն, 9-րդ տուր. «Ռուսելար» 2-0 «Լյերս». Իվան Յագանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Լյերսն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում:

Արգենտինայի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Ատլետիկո Տուկուման» 4-0 «Սարմիենտո». Խոակին Բոգոսյանը 60-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման: «Սարմիենտոն» դուրս է մնացել հետագա պայքարից:

Ռուսաստանի ՊՖԼ, Հարավային գոտի, 12-րդ տուր. «Արմավիր» 2-0 «Բիոլոգ». Էդուարդ Լուսիկյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին: Արսեն Պապիկյանի մարզած «Արմավիրը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

VivaroNews.am-ը ներկայացրել է իր պատրաստած ֆիլմը՝ Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի ու Տիգրան Բարսեղյանի մասին: Այն բավականին դիտարժան է ստացվել:

Հայկական ֆուտբոլի ամենավերջին անցուդարձին ծանոթանալու համար բաժանորդագրվեք այստեղ՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Կամո Հովհաննիսյան․«Այս անգամ ես ձեզ հարցեր տամ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Պայքար, աշխատանք, ցանկություն ու վերջ» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան․ «Առաջադրանք կար լինել նույնքան ագրեսիվ, ինչքան Լիխտենշտեյնի հետ էինք» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան արձագանքել է Հունաստանի նկատմամբ հաղթանակին

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է խաղընկերներին

Գևորգ Ղազարյանը ճանաչվել է Հունաստան – Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ