Կապանցիները խելահեղ ընթացք են հավաքել, իսկ Մարկոսը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կապանցիները խելահեղ ընթացք են հավաքել, իսկ Մարկոսը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Դրանք վերաբերում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք առնչվում են հայազգի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 14-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Բարձրագույն խումբ, 9-րդ տուր. «Գանձասար-Կապան» 2-0 «Բանանց». դաշտի տերերին 2-րդ խաղակեսում հաղթանակ են պարգևել Ալեքս Քրիստիան Ջունիորի և Գեղամ Հարությունյանի խփած գոլերը: «Գանձասար-Կապանն» այս հաղթանակից հետո 12 միավորով 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Բանանցի» հետ: Մարզիչների հետխաղյա մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Գանձասար-Կապանը» ոչ այդքան հաջող 1-ին շրջանից հետո 2-րդը շատ լավ է մեկնարկել՝ անցկացրած 4 խաղում տոնելով 3 հաղթանակ և գրանցելով մեկ ոչ-ոքի:

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանի հարցազրույցը հանդիպումից հետո:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր. «Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 63-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդ տեղում է:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր. «Վարդար» 4-2 «Շկենդիա». Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Տիգրան Բարսեղյանն՝ առաջին խաղակեսին: «Վարդարը» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, առաջատար «Շկենդիայից» հետ է մնում 6 միավորով, թեև նրա համեմատ 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր. «Ուրալ» 2-1 «Անժի». Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ստացել դեղին քարտ, իսկ Էդգար Մանուչարյանը չի հայտնվել հայտացուցակում: «Ուրալը» զբաղեցնում է 6-րդ տեղը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր. «Ստալ» 0-1 «Զարյա». Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները մասնակցել են ամբողջ հանդիպմանը, իսկ Արթուր Դանիելյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ստալը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախապատրաստվում է հոկտեմբերի 15-ին Բարձրագույն խմբի 9-րդ տուրում «Փյունիկի» հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Ալ-Շաբաբ» 2-5 «Ալ-Ահլի». Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, գոլից հետո էլ հաշիվը դարձել է 2-5: Պիզելին մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ալ-Շաբաբը» զբաղեցնում է 9-րդ տեղը:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 13-րդ տուր. «Ռոստով» Մ-21 3-1 «Ռուբին» Մ-21. «Ռոստովից» Նորիկ Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակի վերջին րոպեին: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ «Ռուբինից» Գևորգ Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռոստովի» երիտասարդական թիմը եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ «Ռուբին» Մ-21-ը 2-րդ տեղում է:

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն, Կենտրոնական գոտի, 13-րդ տուր. «Արարատ Մոսկվա» 2-0 «Ռոստոր-2». Ալեքսանդր Գրիգորյանի մարզած «Արարատը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գերմանիայի Մ-19 Բունդեսլիգա, Հարավային գոտի, 8-րդ տուր. «Հոֆենհայմ» Մ-19 3-1 «Գրոյտեր Ֆյուրտ» Մ-19. Գերման Կուրբաշյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: «Գրոյտեր Ֆյուրտ» Մ-19-ն ընթանում է 14-րդ տեղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»