fbpx

Կասպարովին 35 րոպե չհերիքեց ռեկորդ գրանցելու համար, իսկ Մուսոնդան «պոկվել» է լիգայի մյուս բոլոր լեգեոներներից

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակում է ՀՀ 26-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը՝  անդրադառնալով  գործող փոխչեմպիոնին:

1. «Գանձասար-Կապանը» 26-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 24 միավոր (+6=6-3, 22-13), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է: Նախորդ մրցաշրջանի 15 հանդիպումներում էլ գանձասարցիները 24 միավոր էին վաստակել, սակայն ընթանում էին 4-րդ հորիզոնականում` 4 միավորով զիջելով առաջատար «Շիրակին»: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ գանձասարցիները թեև մեկ հաղթանակ պակաս տոնեցին ու մեկ գնդակ ավելին բաց թողեցին, սակայն պարտությունների քանակը նվազեցրին 2-ով և 4 գոլ ավելին խփեցին:

2. «Գանձասար-Կապանն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում: Առաջնությունում թիմը մեկնարկեց 3 անընդմեջ պարտությամբ, իսկ առաջին շրջանում ընդամենը 2 միավոր վաստակեց (+0=2-3, 4-8): Երկրորդ շրջանում «Գանձասար-Կապանի» արդյունքը լավագույնն էր առաջնության մասնակիցների մեջ՝ 13 միավոր (+4=1-0, 12-2): 3-րդ շրջանում կապանցիների օգտին 9 միավոր գրանցվեց (+2=3-0, 6-3):

«Գանձասար-Կապանն» ավելի հաջող ելույթներ ունեցավ սեփական հարկի տակ՝ անցկացրած 8 հանդիպումներում վաստակելով 14 միավոր (+4=2-2, 12-8), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է: Դա 2-րդ արդյունքն է «Ալաշկերտից» հետո, որը սեփական հարկի տակ գանձասարցիներից մեկ խաղ պակաս է անցկացրել: Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Արարատին» (1-3) և «Շիրակին» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց հնարավոր միավորների 47,6 տոկոսը (+2=4-1, 9-5): Դա 3-րդ արդյունքն է «Ալաշկերտից»  ու «Բանանցից» հետո: Մրցակցի հարկի տակ «Գանձասար-Կապանին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի» (2-0, արդյունքը չեղյալ է համարվել ու գանձասարցիներին տեխնիկական հաղթանակ է գրանցվել 3-0 հաշվով) և «Ալաշկերտի» (3-0) նկատմամբ:

3. «Գանձասար-Կապանն» անպարտելիության թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ առաջնության 4-15-րդ տուրերում 12 խաղ անընդմեջ թույլ չտալով մրցակիցներին առավելության հասնելու իր նկատմամբ՝ տոնելով 6 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Այս ցուցանիշն ընթացիկ առաջնությունում լավագույնն է: Անպարտելիության նախկին ռեկորդը «Գանձասար-Կապանը» սահմանել էր 2015/16թթ. առաջնության 2-11-րդ տուրերում՝ տոնելով 5 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

«Գանձասար-Կապանը» 9-11-րդ տուրերում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Առաջնության 4-11-րդ տուրերում գանձասարցիները 8 խաղ շարունակ դաշտից չեն հեռացել առանց գոլի և միայն 12-րդ տուրում նրանք չկարողացան գտնել «Փյունիկի»  դարպասի բանալին՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Ընդհանրապես անցկացրած 15 հանդիպումներից միայն երկուսում «Գանձասար-Կապանին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Առաջին անգամ դա պատահել է 3-րդ տուրում «Շիրակի» հետ մրցավեճում (0-1): 15 հանդիպումներից 6-ում կապանցիների դարպասն անառիկ է մնացել:

15 հանդիպումներից 12-ում «Գանձասար-Կապանն»  առաջինն է բացել հաշիվը: Այդ հանդիպումներից 6-ը ՀՀ փոխչեմպիոնը հասցրել է հաղթական ավարտի, 5-ում գրանցվել է ոչ-ոքի, մեկում պարտվել է («Արարատի» հետ մեկնարկային տուրում՝ 1-3):

2 հանդիպումներում մրցակիցն առաջինն է բացել հաշիվը ու գանձասարցիներին չի հաջողվել խուսափել պարտությունից («Փյունիկ»՝ 1-2, «Շիրակ»՝ 0-1):

Գանձասարցիները խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեցին՝ 3-0 հաշվով հաղթելով չեմպիոնին: «Գանձասար-Կապանը» խոշոր հաշվով չպարտվեց:

Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Գանձասար-Կապանը» խաղաց «Ալաշկերտի» հետ՝  վաստակելով 7 միավոր (+2=1-0, 5-1): Ընդ որում գանձասարցիներն առաջնության մասնակիցներից միակն են, որ չեն պարտվել չեմպիոնին: Գանձասարցիների համար ամենաանհարմար մրցակիցը «Շիրակն» էր, որի հետ կայացած 3 հանդիպումներում 2 միավոր վաստակեցին (+0=2-1, 3-4):

«Արարատի» հետ մրցավեճում կապանցիներն իրենց օգտին 6 միավոր գրանցեցին: «Բանանցի» հետ հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վաստակեց 5, «Փյունիկի» հետ՝ 4 միավոր:

4. «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 11մ երկու հարվածներից մեկն է ավարտվել դարպասի գրավմամբ: 15-րդ տուրում դիպուկությամբ աչքի է ընկել թիմի ավագ Արա Խաչատրյանը՝ խոցելով ալաշկերտցի Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Այդ միակ գոլն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց կապանցիներին չեմպիոնի հետ կայացած սկզբունքային մրցախաղում:

Իսկ ահա մեկնարկային տուրում Գեղամ Հարությունյանը չի կարողացել գրավել արարատցի Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Գանձասարցիների դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արարատցի Անդրանիկ Քոչարյանը գրավել է Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը, ալաշկերտցի Արտակ Եդիգարյանն ու շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն էլ հաղթող են դուրս եկել Գրիգոր Մելիքսեթյանի հետ պայքարում:

5. Արդյունավետությամբ գանձասարցիներն առաջնության աշնանային հատվածում երկրորդն էին՝ զիջելով միայն «Ալաշկերտին»: Թիմի խփած 21 գոլերի հեղինակներ դարձան 9 գանձասարցիներ: Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Վասպուրակ Մինասյանը, Դմիտրի Յաշինը և Ստևան Ժիվկովիչը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Ժիվկովիչն ընդգրկվեց «Գանձասար-Կապանում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Ալաշկերտի» դարպասը գրավելով 27 տարեկան 325 օրականում:

Ինչպես նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Գեղամ Հարությունյանը՝ 5 գնդակով գլխավորելով թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: Նախորդ մրցաշրջանի 15-րդ տուրից հետո Գեղամի հաշվին 6 գոլ էր գրանցված: ՀՀ առաջնություններում կապանցիների կազմում խփած 28 գնդակով Գեղամ Հարությունյանը թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց 26 գոլի հեղինակ դարձած Արսեն Ավետիսյանին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Հարությունյանն ընդամենը 6 գնդակով է զիջում թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանին:

27-ամյա Գեղամ Հարությունյանը 2017թ. օրացուցային տարում կայացած ՀՀ առաջնության հանդիպումներում ընդհանուր առմամբ 10 գոլ խփեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Բենիամին Մանուչարյանի տարիքային ռեկորդը, ով այդ տարիքում 2008թ. 5 գոլ էր խփել: «Գանձասար-Կապանի» հարձակվողն արդեն տարիքային 3-րդ ռեկորդը սահմանեց: Նրան են պատկանում 25 (2015թ. Ացամազ Բուրաևի հետ՝ 5-ական գոլ) և 26 (2016թ.՝ 11 գոլ) տարեկանների տարիքային ռեկորդները:

Բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանում»  անցկացրած խաղերի քանակով (95) Գեղամ Հարությունյանն ընդգրկվեց թիմի բոլոր տարիների ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով վրացի դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլուն, ով կապանցիների դարպասը պաշտպանել էր 92 խաղում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արամ Հայրապետյան․ «Զարմացած էի, երբ 30 տարեկանում առաջին անգամ հրավիրվեցի հավաքական» (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյան․ «Արամ Հայրապետյանը փայլուն խաղ անցկացրեց» (տեսանյութ)

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը Մխիթարյանի համար տեղ գտավ իր խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից