fbpx
Բաժիններ

Կարեն Բարսեղյան. «Ոչ մի դժգոհություն չունենք Կասպարովից, բայց 3 պարտությունից հետո փոփոխություն էր պետք»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Բանանցի» հետ ոչ-ոքիից հետո (1-1) մասնակցել է մամուլի ասուլիսի.

-Իմ կարծիքով՝ այս խաղն իր դիտարժանությամբ չէր զիջում առաջնության մյուս հանդիպումներին: Լարվածությունը շատ բարձր էր մինչև վերջին վայրկյանը: Հետաքրքիր խաղ էր հանդիսատեսի, ծանր խաղ՝ մարզչի համար: Արդեն որերորդ խաղն է՝ ոչ թե զիջում ենք, այլ գերազանցում մրցակցին թե՛ գոլային պահերով, թե՛, իմ անձնական կարծիքով, խաղի որակով:

Բայց մեզ ամեն անգամ ինչ-որ բան չի հերիքում: Դա նշանակում է, որ պետք է փորձենք վերլուծել, հասկանալ: Կարծում եմ՝ մեզ մոտ հիմա կաղում է հաղթողի հոգեբանությունը: Մեր բոլոր խնդիրները հոգեբանության մեջ են: Դժգոհ եմ խաղի արդյունքից:

Գեղամ Հարությունյանի խաղից մեկնարկային հանդիպումներում դժգոհ էիք: Նա այսօր հիմնական կազմում էր և գոլ խփեց: Առաջընթաց նկատո՞ւմ եք նրա մոտ:

-Գեղամը մեր թիմի ամենակարևոր անձանցից մեկն է՝ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ: Այն, որ նա մեկնարկային խաղերում չի խաղացել հիմնական կազմում, ես և նա շատ լավ գիտենք պատճառները: Մենք քննարկել ենք, և ինքներդ էլ տեսաք, թե դա ինչքան դրական ազդեցություն ունեցավ նրա վրա: Հուսով եմ՝ նա խաղից խաղ կառաջադիմի և կրկին կլինի այն Գեղամ Հարությունյանը, որին ես ճանաչում եմ: Վստահ եմ՝ այդպես էլ լինելու է:

Գրիգոր Մելիքսեթյանն այսօր մեկնարկային կազմում էր: Մի՞թե դա նրանով է պայմանավորված, որ նա կարող է հավաքականում փոխարինել Անատոլի Այվազովին, ով չի միանալու հավաքին:

-Ես սպասում էի այս հարցին: Բացարձակ կապ չուներ: Գլոբալ առումով ոչ մի դժգոհություն չունենք Գևորգ Կասպարովից, բայց երբ դու 3 խաղ պարտվում ես, պետք է մտածես ինչ-որ փոփոխություն անելու մասին: Մելիքսեթյանի խաղալու դրդապատճառը հենց դա էր:

Իհարկե, շատ ուրախ կլինեմ որպես մարզիչ, եթե նա այս խաղից հետո հրավիրվի հավաքական: Դա թե՛ Գրիգորի, թե՛ մեր ակումբի համար շատ լավ կլինի: Բայց հիմնական պատճառը դա չէր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» ոչ միանշանակ 11 մետրանոցով խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Իլշատ Ֆայզուլին․ «Գավաթային հանդիպում էր, և թիմերը զգուշավորությամբ էին խաղում» (տեսանյութ)

Սուրեն Չախալյան․ «Տեսնում եմ, որ թիմը քայլ առաջ է արել, բայց որոշակի ժամանակ է պետք կայունության հասնելու համար» (տեսանյութ)

Խաղի ելքը վճռեց մեկ վրիպումը․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Ուրարտու» հանդիպումից

«Ուրարտուն» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Փյունիկին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ․ «Փյունիկ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Ուզում էի այնպիսի թիմ ունենալ, որ ֆուտբոլիստները դաշտում «մեռնեին»․ այսօր տեսա այդ թիմը» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Գովեստի խոսքեր եմ ուզում ասել մեր բոլոր ֆուտբոլիստների հասցեին» (տեսանյութ)