Կես միլիոն դրամ ընդհանուր տուգանք հայկական 2 ակումբի, իսկ «Արարատը» կվճարի աշխատավարձերը - VNews
Բաժիններ

Կես միլիոն դրամ ընդհանուր տուգանք հայկական 2 ակումբի, իսկ «Արարատը» կվճարի աշխատավարձերը

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Ընդ որում, այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձություններին, որոնք առնչվում են հայկական ֆուտբոլի հետ:

Նոյեմբերի 1-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Կայացել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը: «Շիրակ»«Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ որոշում է կայացվել՝ «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին մրցակցի մարզչին հարվածելու համար որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ակումբին տուգանել 150000 դրամով:

Նաև որոշվել է՝ «Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, ֆուտբոլային ակումբին էլ տուգանել 150000 դրամով: «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200000 դրամով:

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրապարակել է թիմի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար: Մեր ընտրանին «Եվրո-2019»-ի ընտրական փուլում Երևանում նոյեմբերի 10-ին նախ կհյուրընկալի Ռուսաստանի հասակակից հավաքականին, ապա նոյեմբերի 14-ին՝ սերբերին: Հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի նոյեմբերի 6-14-ը:

Մ-21 հավաքական է հրավիրվել «Փյունիկի» 9 ֆուտբոլիստ (Սևակ Ասլանյան, Արթուր Քարտաշյան, Դավիթ Տերտերյան, Նարեկ Ասլանյան, Վահագն Հայրապետյան, Պետրոս Ավետիսյան, Ալիկ Առաքելյան, Էրիկ Պետրոսյան, Ռոբերտ Մինասյան), «Բանանցի»՝ 8 (Հենրի Ավագյան, Հայկ Սարգսյան, Ժիրայր Մարգարյան, Գագիկ Մաղաքյան, Հակոբ Համբարձումյան, Նարեկ Պետրոսյան, Հակոբ Հակոբյան, Էմիլ Եղիազարյան):

Մեկական ֆուտբոլիստ է հրավեր ստացել «Արարատից» (Արամ Քոչարյան), «Արցախից» (Գրիգոր Աղեկյան), ավստրիական «Էսլինգից» (Մարկ Գրիգորյան) և գերմանական «Շտուտգարտից» (Հայկ Գալստյան): «Ժիլինայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը միանալու է Հայաստանի Մ-19 հավաքականին:

Երևանի «Արարատը» հերքել է այն լուրերը, թե ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու պատճառով կարող է դուրս մնալ Հայաստանի Բարձրագույն խմբից: Երևանյան ակումբը հաստատել է, որ նման խնդիր կա, սակայն այն լուծվելու է առաջիկա օրերին: Նաև նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մշտական կապի մեջ է աշխատակիցների և մարզիչների հետ, և առաջնությունից դուրս մնալու որևէ վտանգ չկա:

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր. «Ալ-Հիլյալ» 1-1 «Ալ-Շաբաբ». Մարկոս Պիզելին եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին: «Ալ-Շաբաբը» զբաղեցնում է 9-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Բիչախչյանի տպավորիչ դուբլը 5 րոպեում Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրում (տեսանյութ)

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Վարդան Բիչախչյան․ «Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար»

Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հենրի Ավագյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. «Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»