Կրքոտ երևանյան դերբին «տաքացրեց» Երևանը, իսկ Մ-19 հավաքականը չուրախացրեց երկրպագուներին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կրքոտ երևանյան դերբին «տաքացրեց» Երևանը, իսկ Մ-19 հավաքականը չուրախացրեց երկրպագուներին (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Ընդ որում, իրադարձությունները տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, սակայն այսպես թե այնպես առնչություն ունեն մեր ֆուտբոլի հետ:

Հոկտեմբերի 28-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Բարձրագույն խումբ, 11-րդ տուր. «Բանանց» 1-1 «Փյունիկ». Պետրոս Ավետիսյանի գոլին դաշտի տերերից պատասխանել է Ռումյան Հովսեփյանը: «Բանանցն» այս ոչ-ոքիից հետո 14 միավորով շարունակում է եզրափակել լավագույն քառյակը, իսկ «Փյունիկը» 7 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է: Գլխավոր մարզիչների հետխաղյա կարծիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հանդիպումից հետո իր տպավորություններն է հայտնել «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Ընկերական հանդիպում. Հայաստանի Մ-19 0-1 Ղազախստանի Մ-19. միակ գոլը 40-րդ րոպեին խփել է Մադի Ժակիպբաևը: Նշենք, որ ղազախները կարող էին ավելի վաղ բացել հաշիվը, բայց Դինմուհամեդ Կաշկենը 34-րդ րոպեին չի իրացրել 11-մետրանոց հարվածը: Այս 2 հավաքականները ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն հոկտեմբերի 30-ին:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Տոտենհեմ». Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 65-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդ հորիզոնականում է:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 12-րդ տուր. «Յան Ռեգենսբուրգ» 3-1 «Կայզերսլաուտեռն». Սարգիս Ադամյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին, զգուշացվել դեղին քարտով: «Յան Ռեգենսբուրգը» 14-րդ հորիզոնականում է:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր. «Շախտյոր Դոնեցկ» 1-1 «Ստալ». Գոռ Մալաքյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 33-րդ րոպեին, Էդգար Մալաքյանը և Արթուր Դանիելյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, վերջինս զգուշացվել է դեղին քարտով: «Ստալն» ընթանում է 11-րդ տեղում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր. «Ռոստով» 2-2 «Սպարտակ». Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: «Ռոստովը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոն, Կենտրոնական գոտի. «Արարատ Մոսկվա» 2-0 «Սատուռն». աչքի են ընկել Ալեքսանդր Կացալապովը և Իլյա Սամոշնիկովը: «Արարատը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մահացել է 1966թ․ աշխարհի չեմպիոն, «Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նոբի Սթայլզը

Խորեն Բայրամյանը չի խաղա «Սպարտակի» դեմ

Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, «Միլանը» նույնպես հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում

Ռեշֆորդը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդը» Ուպամեկանոյին կարող էր գնել չափազանց ցածր գնով

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում