fbpx
Բաժիններ

Հայազգի ֆուտբոլիստը խաղաց Մադրիդի «Ռեալի» դեմ, իսկ Արաս Օզբիլիսը վերջապես ակումբ գտավ

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փետրվարի 7-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Պաշտոնական. «Բեշիքտաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վարձավճարով տեղափոխվել է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ»: Վերջինս մասնակցել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլին և դուրս մնացել պայքարից: Թիմը խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը: «Շերիֆը» տոնել է 2 հաղթանակ (Մոսկվայի «Լոկոմոտիվի» և չեխական «Զլինի» նկատմամբ), գրանցել 3 ոչ-ոքի և կրել 1 պարտություն:

Պատանեկան Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, 1/16 եզրափակիչ. «Կրասնոդար» Մ-19 0-0 «Ռեալ Մադրիդ» Մ-19 (11-մետրանոց հարվածաշարում՝ 0-3). 19-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: Նա վրիպել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ: «Կրասնոդար» Մ-19-ը դուրս է մնացել հետագա պայքարից: «Ռեալի» մրցակիցը 1/4 եզրափակչում կլինի «Ատլետիկո Մադրիդ» Մ-19-ը:

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Մոնպելյե» 1-2 «Լիոն». Միշել Տեր-Զաքարյանի թիմը դուրս է մնում հետագա պայքարից:

Ընկերական հանդիպում. «Լուչ-Էներգիա» 1-2 «Ուրալ». «Ուրալից» Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին, Էդգար Մանուչարյանը բացակայել է վնասվածքի պատճառով: «Լուչ-Էներգիայից» Իշխան Գելոյանն էլ բաց է թողել խաղը: Այդ թիմի գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն է:

Ընկերական հանդիպում. «Վորսկլա» 1-3 «Պակշ» (Հունգարիա). Գեղամ Կադիմյանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Ընկերական հանդիպում. «Լոձ» (Լեհաստան) 1-0 «Գորոդեյա». Ղուկաս Պողոսյանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Հոլանդիայի Էրեդեվիզե, 22-րդ տուր. «Բրեդա» 6-1 «Հերակլես». Գոռ Աղբալյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Հերակլեսը» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 12-րդ տեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Էլ Կլասիկոն կարող է հետաձգվել․ Հայտնի է անցկացման հավանական ժամկետը

Ռամոսն Իսպանիայի հավաքականի՝ եզրափակիչ փուլ դուրս գալը նվիրել է Լուիս Էնրիկեին

Իտալական ակումբը մտադիր է Իբրահիմովիչին վերադարձնել Ա Սերիա

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Կազեմիրո. «Դա կյանքիս լավագույն որոշումն էր»

Առաջիկա Կլասիկոն կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում

Մեսին ցանկանում է, որ Ալբային «Բարսելոնայում» փոխարինի այդ ֆուտբոլիստը

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

Այն գործոնը, որի շնորհիվ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

Մոդրիչը բաց կթողնի Կլասիկոն

«Ռեալը» դրոններով պաշտպանիչ համակարգ է ներդրել իր մարզաբազայում

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

«Բարսելոնան» որոշել է, թե ինչպես է վարվելու Կոուտինյոյի տրանսֆերի հետ

Կազեմիրոյի զվարճալի պատմությունը, թե նա ինչպես է դարձել հենակետային կիսապաշտպան