Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը և Հովհաննես Համբարձումյանի «նվերը» թիմակցին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը և Հովհաննես Համբարձումյանի «նվերը» թիմակցին (տեսանյութ)

Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն վերաբերում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք ամենաանմիջական կապն ունեն հայկական ֆուտբոլի հետ:

Նոյեմբերի 26-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 14-րդ տուր. «Բանանց» 1-1 «Գանձասար-Կապան». Գեղամ Հարությունյանի գոլին դաշտի տերերից պատասխանել է Նենադ Ինյացը: Կապանցիները 21 միավորով 2-րդ տեղում են, «Բանանցը» 19 միավորով՝ 3-րդը: Առաջնության առաջատար «Ալաշկերտը» վաստակել է 30 միավոր:

Հայաստանի Մ-15 և Մ-16 հավաքականները մեկնել են Թբիլիսի, որտեղ նոյեմբերի 27-ին և 29-ին կանցկացնեն ընկերական հանդիպումներ Վրաստանի իրենց հասակակից ընտրանիների հետ:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուրից հետաձգված խաղ. «Ակադեմիա Պանդև» 0-2 «Վարդար». Հովհաննես Համբարձումյանը 45-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հայտնվել հայտացուցակում: «Վարդարը» զբաղեցնում է 2-րդ տեղը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր. «Ուրալ» 0-1 «Կրասնոդար». Վարազդատ Հարոյանը փոխարինման է մտել 9-րդ րոպեին, իսկ Էդգար Մանուչարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ուրալը» «Ուֆայի» և Տուլայի «Արսենալի» հետ բաժանում է 7-9-րդ հորիզոնականները:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր. «Ստալ» 0-2 «Դինամո Կիև». Գոռ Մալաքյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում, իսկ թիմի ավագ Էդգար Մալաքյանը և Արթուր Դանիելյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: «Ստալը» զբաղեցնում է վերջին՝ 12-րդ տեղը:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 30-րդ տուր. «Տորպեդո-Բելազ» 2-0 «Սլավիա Մոզիր». Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը չի հայտնվել թիմի հայտացուցակում: «Տորպեդո-Բելազը» 16 թիմի պայքարում առաջնությունն ավարտել է 5-րդ հորիզոնականում (հավասար քանակի միավոր ունի 4-րդ տեղում հանգրվանած Բրեստի «Դինամոյի» հետ, որին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով):

Կիպրոսի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր. «ՆԵԱ Սալամիս» 2-3 «Ալկի Օրոկլինի». Տարոն Ոսկանյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում: «ՆԵԱ Սալամիսը» զբաղեցնում է նախավերջին՝ 13-րդ տեղը:

Ուրուգվայի Կլաուսուրա, 14-րդ տուր. «Սերո» 0-4 «Պենյարոլ». 19-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 58-րդ րոպեին: «Պենյարոլն» առաջնության միանձնյա առաջատարն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Բավարիան» հաղթեց «Լոկոմոտիվին», «Շախտյորը» և «Ինտերը» խաղաղ արդյունք գրանցեցին (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

«Տիխիում աղմուկի փոխարեն լռություն էր». Հայաստան-Վրաստան խաղում հայ ֆուտբոլիստների գնահատականները

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

«Համբուրգը» չդիմացավ․ «Բավարիան» մեզ ոչնչացնում էր նաև մինչև այն, երբ դա սկսեց «թույն բան» դառնալ»

«Արարատի» և «Փյունիկի» պաշտոնական անդրադարձը ֆուտբոլիստների ձերբակալության դեպքին

Պաշտոնական․ Ռուս ֆուտբոլիստը կխաղա եվրոպական հայտնի ակումբում

Պետրոս Ավետիսյանի առաջին գոլը «Տոբոլի» կազմում պաշտոնական խաղերում (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

«Արարատը» ևս 2 համալրում ունի