-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերն, անխոս, դարձավ տրանսֆերային այս պատուհանի ամենայուրահատուկն ու հետաքրքիրը: Բնականաբար, Անգլիայում այս տրանսֆերն առաջացրել է մեծ աղմուկ: Հարի Լինեկերը, մասնավորապես, նրա այս քայլը որակել է որպես ստորություն:
Մի պահ ինքս ինձ հարցրի. «իսկ դրա ի՞նչն էր ստորություն»: Բայց հետո, երբ իմացա թե ում մատն է խառն այս տրանսֆերում, ամեն ինչ ընկավ իր տեղը: Գործակալ Կիա Ջուրաբչյանն առաջին անգամ չէ հայտնվում նման սկանդալային տրանսֆերի կիզակետում:
46-ամյա Ջուրաբչյանը գրեթե բոլոր որակներով զիջում է հաստլիկ ու հիստերիկ Մինո Ռայոլային և օֆշորների սիրահար, սառնասիրտ Ժորժե Մենդեշին: Սակայն տրանսֆերներ իրականացնելու տեսանկյունից Ջուրաբչյանը կարող է մաստեր կլաս տալ այս երկուսին:
Ու գլխավոր հարցը՝ ոչ, նա հայ չէ:
Իրանական ծագում ունեցող Ջուրաբչյանն առաջին գործարքը կատարել է դեռևս 2004 թվականին: Համագործակցելով բրազիլական «Կորինտիանսի» հետ, այն ժամանակ ընդամենը 34-ամյա նոունեյմերը մի շարք հայտնի ֆուտբոլիստների համար ճանապարհ հարթեց դեպի աշխարհի ամենաֆուտբոլային երկիր: Առաջինն այդ ցուցակում հարևան Արգենտինայում մեծ աղմուկ հանած Կառլոս Տևեսն էր:
Արգենտինացի «հրեշը» մտավ Բրազիլիայի առաջնություն ցունամիի նման, հաղթեց ամեն ինչ ու տեղափոխվեց Եվրոպա: Այս անգամ Ջուրաբչյանը ջանք ու եռանդ չխնայեց, որ տրանսֆերային սագան ունենա ատոմային ռումբի ազդեցություն:
Տևեսն ու իր հայրենակից Խավիեր Մասկերանոն, ունենալով լավ առաջարկներ մեծ ակումբներից, չգիտես ինչու, նախընտրեցին «Վեստ Հեմը»: Պատճառները շատ են, որոնց մասին առանձին հոդված կլինի, բայց այն, որ այդ տրանսֆերի մեջ ամեն ինչ չէ, որ մաքուր է, առավել քան ակնհայտ է: Հավելենք միայն, որ Ջուրաբչյանը շարունակում է Տևեսի ծառայությունները սրան-նրան վաճառել: Հիմա, օրինակ, «ապաչին» վերադարձել է հարազատ «Բոկա Խունիորս»:
Բրազիլացի այս ֆուտբոլիստի մասին շատ էր խոսվում մինչև «Ռեալ» տեղափովելը: «Նոր Պելե», «Նոր արքա» ու նման աղմկահարույց որակումները հավանաբար հենց գրավեցին նախ արքայական ակումբին, ապա նաև «Մանչեսթեր Սիթիին»:
2008 թվականի տրանսֆերային պատուհանի փակման օրը «քաղաքաբնակների» թիմը գնեցին Աբու Դաբիի հարուստ շեյխերը: Ջուրաբչյանն անմիջապես օգտվեց այս ամենից ու իր Ռոբինյոյին «հարմար գներով» «նվիրեց» «Սիթիին»: 32,5 միլիոն եվրո «Ռեալին» պետք չեկող ու արդեն ֆուտբոլից իր «հավեսը» հանած Ռոբինյոյի համար իդեալական տարբերակ էր բոլոր կողմերի համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո